urvakan"Արդեն քանի օր է ընկած ման ենք գալիս  գյուղում հայտնված "ուրվականին", բայց գտնել, բացահայտել այդպես էլ չի հաջողվում",- "Իրավունքի" հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի գյուղապետ  Խաչատուր Դավթյանը:

- Հոգեկան խանգարում ունեցողի մեկն է, մարդկանց չի վնասել, սակայն քարերով, փայտերով խփում է մարդկանց տներին. մարդիկ վախենում են: Ոստիկանությունն էլ հերթապահություն է իրականացնում գյուղում: "Ուրվականը" հիմնականում լինում է սարերում, քարանձավներում:
Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների` Ջրաշենի "ուրվականը" Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ` 37-ամյա Արամ Ստեփանյանն է:
Սակայն, Դարակերտ գյուղի գյուղապետը բացառեց այդ խոսակցությունները` ասելով.

- Ստեփանյանը ինքնամփոփ, իր աշխատանքով տարված մարդ է: Ունի ընտանիք, երեխաներ: Նա դեռեւս նախագահական ընտրություններից առաջ էր անհայտացել, բայց, որ Արամը կարող է նման հոգեկան անհավասարակշիռ մարդու վարք դրսեւորել, անհավատալի է: Արամը խելոք, սուսուփուս մարդ էր, չէր կարող նման անձնավորությունը նման հրեշային արարքներ իրեն թույլ տալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ