livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

miss3Երկարատեւ դադարից հետո, անցյալ տարվա կայացած "Միսս Հայաստան" մրցույթը երկար ժամանակ չէր մոռացվում բոլորի կողմից: Այս տարի նախատեսվում է կրկին անցկացնել մրցույթը. "Իրավունքը" պարզեց "Միսս Հայաստան" գործակալության տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻՑ, ով հավաստիացրեց, որ այս տարի մրցույթը նախատեսվում է, սակայն այդ մասին կարող է ստույգ հայտնել միայն 15-20 օր անց, երբ ամեն ինչ հստակ ու պարզ կլինի. "Զանգահարեք 15-20 օր անց, քանի որ դեռ պայմանավորվածություններ կան, հիմա ոչինչ չեմ կարող ասել":

Իսկ թե ինչու Հայաստանում չեն զարգանում ու կայանում տարբեր կարգի գեղեցկության մրցույթները,

miss1"Զարուհին" զրուցեց նաեւ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի միսս եւ միստր աշխարհի միջազգային կազմակերպության նախագահ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

"ՄԻ ԱՆԳԱՄ ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ "ՄԻՍՍ "ԷՍԷՆԳԵ" ԴԱՐՁԱՎ"

Մեր այն հարցին, թե հայ գեղեցկուհիներին եք ներկայացնում միջազգային մրցույթներին, ու նրանք վերադառնում են տարբեր տիտղոսներով, ինչո՞ւ Հայաստանում չեն զարգանում գեղեցկության մրցույթները, մասնավորապես` "Միսս Հայաստանը", Ա. Խաչատրյանը չցանկացավ խոսել` պատճառաբանելով, թե չի ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել այդ մրցույթի կազմակերպիչների հետ: Ապա հավելեց. ՙՄրցույթները սեփական են` պետական չեն, իսկ Հայաստանում "Միսս Հայասանն" այնպես էին ներկայացնում, թե այն պետական մակարդակի մրցույթ է: "Միսս Հայաստանի" շնորհիվ ես դարձա համաշխարհային մրցույթի սեփականատեր, երբ "Միսս Հայաստանը" երբեք չի մասնակցել "Միսս աշխարհ" մրցույթին: Ես էլ շատ վիրավորված էի, թե ինչո՞ւ Հայաստանը երբեք չի մասնակցել "Միսս աշխարհ" ու "Միսս տիեզերք" մրցույթներին: Դրա շնորհիվ էր, որ 2009-ին մեր "Միսս 7 մայրցամաք" մրցույթը, որը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը` հայկական ծագում ուներ: Մենակ 4 "Միսս աշխարհի" գեղեցկուհի է մասնակցել մեր մրցույթին",- ասաց Ա. Խաչատրյանն ու տեղեկացրեց. "Այս տարի "Միսս աշխարհը" անցկացվելու է Ինդոնեզիայում, որտեղ բիկինի չեն հագնելու, քանի որ ինդոնեզիան մուսուլմանական երկիր է, իսկ սա արդեն թեմա է: Ինչպե՞ս կարելի է գեղեցկության մրցույթ` առանց բիկինիների: Հիմա աղջիկներ կան, որ կարող են ընդվզել":
Ըստ նրա. "Մի անգամ Գոհար Հարությունյանը "Միսս "էսենգե" դարձավ, բայց միանգամյա մրցույթ է եղել, այն էլ Բերեզովսկին է կազմակերպել: Բայց աշխարհում կա"ՙՄիսս տուրիզմ", որին մասնակցում է 140 պետություն: Ամենահզոր մրցույթն է, որտեղ մասնակցում են ամենաշատ երկրները: Բայց, քանի որ մեզ մոտ միայն "Միսս աշխարհ" են տեսել, կամ` "Միսս տիեզերք", ուրեմն` վերջ: Աշխարհում ավելի հզոր մրցույթներ էլ կան, որոնց մասին մենք ընդհանրապես գաղափար չունենք":

"ԻՆՉՈՒ ՄԵՐ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՊԻՏԻ ԱՄԱՉԵՆ ԲԻԿԻՆԻ ՀԱԳՆԵԼ"

miss2Մեր այն դիտարկմանը, թե անցյալ տարվա "Միսս Հայաստան" մրցույթի նախընտրական փուլից հետո բոլորի մոտ այն տպավորություն էր, որ մենք չունենք մրցույթին համապատասխան աղջիկներ, Ա. Խաչատրյանը համամիտ չեղավ` պնդելով, որ մենք ունենք համապատասխան աղջիկներ: Խաչատրյանի համար զարմանալի է. "Ինչո՞ւ մեր մոդելները պիտի ամաչեն բիկինի հագնել, բայց այսօր քաղաքում տեսնում ենք, այնքան բաց են հագնվում, որ Փարիզում նույնիսկ այդպես չեն հագնվում: Բարդույթավորվում են բիկինի հագնել ու պոդիում դուրս գալ Հայաստանում, բայց այդ նույն աղջիկը փողոցում կարող է հագնվել շատ ազատ":

Բայց սա բավական չէր, միջազգային մրցույթների նախագահը  դժգոհ է նաեւ լրատվամիջոցներից.

- Ամերիկայի մի գյուղում մրցույթ է անցկացվում` մեր լրատվամիջոցները անդրադառնում են դրան, բայց աշխարհի մակարդակով մրցույթներ կան, որ մեր հայ աղջիկները մասնակցում են, թեկուզ հաղթում կամ մտնում տասնյակ, եւ այդ մասին ոչ մի ինֆորմացիա հայկական լրատվականում:

"ՏԵՍԵՔ ՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԵԾ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԻ. ՄԱՐԻԿԱ ԹՈՒՆՅԱՆԸ, ԹԵ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ"

- Լուսինե Թովմասյանից հետո Հայաստանից միջազգային գեղեցկության մրցույթներին չեն մասնակցում:

- Լուսինեն 2003-ին է հաղթել, իսկ 2005-ին մասնակցել է "Միսս Եվրոպա" երկրորդ տեղն է գրավել: Ասեմ իմանաք, որ ինքը թագ չի ստացել, ընդամենը եղել է "Վիցցե միսս", բայց մինչեւ հիմա կարոտախտով ենք տառապում, երբ որ մեր "Միսս տատիկի"՚ այդքան մեծարեցինք, արդեն Լուսինեի մեջ նախանձ ու չարություն առաջացավ: "Վիցցե միսսն" ի՞նչ է, հա, դա մեր հայերի համար է բան, բայց ինձ համար` նույնիսկ ծիծաղելի է, ինչո՞ւ Մարինե Ավետյանը Թուրքայում դարձավ "Best model of the world", 3-րդ տեղն է գրավել 120 պետության մեջ, դրա մասին ոչ ոք չխոսեց: Մտեք համացանցում գրեք Լուսինե Թովմասյան եւ Մարինե Ավետյան կամ Մարիկա Թունյան, տեսեք ո՞վ համաշխարհային մեծ ճանաչում ունի, մեր Մարիկա Թունյա՞նը, թե՞ Լուսինե Թովմասյանը: Նրան ընդամենը Հայաստանում մեծարում են ու վերջ, բայց մենք ունենք լավ աղջիկներ:

-miss Իսկ եթե ունենք, ինչո՞ւ տեղյակ չենք:

- Դա նրանից է, որ ով ծանոթ է, շրջապատ ունի... Ինչու պետք է մեր հայկական մամուլը թուրքական մամուլից արտատպի, երբ կազմակերպիչը ազգությամբ հայ է:

- Այդտեղ Ձեր մեղքը չեք տեսնում: Եթե տեղյակ չեք պահում, լրատվամիջոցները որտեղի՞ց իմանան այդ մասին:

- Ժամանակի սղության պատճառով մամուլի ասուլիս չեմ անում:

- Դրա համար գոնե մամլո հաղորդագրություն են տարածում սովորաբար:

- Դե, գիտեք ինչ, ինչու մեր հայերը դրսում ճանաչում ունեն այստեղ` ոչ, որովհետեւ այստեղ հեռուստաընկերություններն ունեն իրենց ընտրված 10 դեմքը, դրանցից այն կողմ  ուրիշները պիտի չերեւան:

- Ինչո՞ւ Հայաստանում միջազգային մակարդակի մրցույթ չեք կազմակերպում:

- Ես արել եմ  2009-2010 թվականներին, բայց այստեղ շատ դժվար է. նախ հյուրանոցների խնդիրն է դժվար, հովանավորների խնդիր կա, քաղաքականացված է ամեն ինչ, ավիատոմսերի գներն են բավականին թանկ, ամեն աղջկա մի ոստիկան է հասնում: Իսկ այնտեղ ամենաշքեղ հյուրանոցներն են առաջարկվում: Մրցույթի համար ինձ պետք է ծով, նկարահանումների համար հնարավորություններ եւ 24 ժամ, որ աղջիկները մնան: Իսկ այստեղ ինձ ոչ ոք չի ապահովում այդ ամենով:

- Եթե Ձեզ հրավիրեն "Միսս Հայաստանի" ժյուրիի կազմում, կլինե՞ք:

- Լինելու է "Միսս Հայաստան", եթե հրավիրեն` կմասնակցեմ: Իհարկե, կգնամ, ես շատ օբյեկտիվ եմ ու անաչառ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում