Մխիթարյանի մեկնաբանությունները Լիվերպուլ տեղափոխվելու վերաբերյալ դեռ ուժի մեջ են

  

alt

Ռեպորտաժում պնդում են, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող լինել Լիվերպուլի ճանապարհին այդ ամենից հետո, բայց խաղացողի մեջբերոման մեջ ասվում է , որ տեղափոխումը դեռ հնարավոր է:

Հենրիխ Մխիթարյանը այնքան հաճախ է կապված եղել Լիվերպուլ տեղափոխվելու հետ, որ այլևս կարիք չկա նայելու իր անվան ուղղագրությունը:

Պատմություններից հետո, որոնք պնդում էին,որ Բրենդեն Ռոջերսը համաձայնվել է իր ներկայիս ակումբ Շախտյոր Դոնեցկի վճարի հետ, ուկրաինական չեմպիոնի գլխավոր գործադիր Սերգեյ Պալկինը մերժել է այդ լուրերը:

“Նա ոչ մի կապ չունի Լիվերպուլի հետ”,- ասաց Պալկինը: “Ես համոզված եմ, որ բանակցությունները ակումբի հետ պարզապես խոսակցություններ են: Շախտյորը ոչ միա առաջարկ չի ստացել Լիվերպուլից:”

Այս մեկնաբանությունները ի հայտ եկան այն բանից հետո,երբ  հենց խաղացողը մեկնաբանեց տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում:

“Ես ուրախ եմ տեսնել, որ մարդիկ ցուցաբերում են շահագրգիռ հետաքրքրություն իմ կարիերայի նկատմամբ, բայց ես կցանկանայի խնդրել բոլորին ոչ միայն զերծ դարձնել մակնաբանություններ թողնելը, այլ նաև կանխել չստուգված և սուտ ինֆորմացիայի տարածումը: Ես չեմ խառնվում այդ գործերին: Եթե ես ունեմ պայմանագիր այդ ակումբի հետ,ես պարզապես կատարում եմ այն:”

Ինչքան էլ կատեգորիկ է այդ հայտարարության հայտնվելը,կա ավելի մեծ բան քան դա : Որովհետև Պալկինը շարունակում էր բացահայտել, որ Մխիթարյանը չէր վերադարձել նախասեզոնային նախապատրաստման համար և դեռ պետք է պատճառ ներկայացնի իր բացակայության համար:

Խաղացողի մեկնաբանությունները վերցված են երկար հայտարարությունից,որը ամբողջությամբ հնչեցվել է Հայաստանում:

Ահա մի հատված հայտարարությունից.

“Իմ պաշտոնական գործակալը զբաղվում է իմ փոխանցման հարցերով: Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ես չեմ հետաքրքրվում գործակալների կամ ակումբների գործերով: Ես ունեմ պաշտոնական համաձայնագիր իմ ակումբի հետ և ես կատարում եմ իմ պարտականությունները: Եթե կա որևէ համաձայնագիր ակումբների միջև ,այդ ժամանակ ես կտեղեկացվեմ համաձայնագրի մանրամասների հետ և կտամ իմ համաձայնությունը կամ ոչ,այն դեպքում եթե այն ինձ չբավարարի:

Այդ մեկնաբանությունների լույսի ներքո, նա այդքան էլ համոզված չի, որ Լիվերպուլի հետ եղած պայմանավորվածությունը ավարտված է: Ավելի հավանական է, որ խաղացողը պարզապես սպասում է բանակցություններին այդ ամենը պաշտոնապես հայտարարելու համար:

 Նրա “չստուգված և սուտ ինֆորմացիա” բառերը հարցեր են առաջացնում ,թե ինչն է սուտ և ինչը դեռ պիտի բացահայտվի:

Եթե Լիվերպուլը բաց թողնի Մխիթարյանին,ապա ակումբը պարզապես կշարունակի առաջ գնալ, ինչպես անում են բոլոր ակումբները նպատակը կորցնելու դեպքում:

24տարեկան խաղացողի համար  չափազանցված չի ասվի, որ նա կարող է Steven Gerrard-ի ժառանգորդը լինել: Վերջին  երեք սեզոնների ընթացքում նա ընտրվել է Հայաստանի տարվա լավագույն խաղացող:


Պատրաստեց ` Մարիամ Բաբուխանյանը