livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

stambolcyanԳարնանային նստաշրջանին Ազգային ժողով ներկայացվեց տղամարդու եւ կնոջ հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն էլ պատրաստվում է ներկայացնել արդեն իսկ ՙերկնագուն սկանդալ՚ առաջացրած ՙԽտրականության մասին՚ օրենքը, որոնք ըստ ՙՄխիթարիչ՚ բարեգործական ընկերության նախագահ, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ` խաբեության միջոցով ներկայացվեցին ԱԺ-ին եւ հանրությանը: Այս առումով Խ. Ստամբոլցյանը հայտնում է իր մտահոգությունը, ինչը բնականաբար կիսում է մեր թերթը:

 

ՙ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՎ ԽՈՍԵԼԸ  ԱՅԼԵՎՍ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՕՐԵՆՔՈՎ՚

-Դեռ խորհրդային տարիներին կար մի վավերագրող Ա. Վաղունի, ով մի ֆիլմ նկարահանեց իմ մասին, որը միակ ֆիլմն էր, որ արգելվեց, որպեսզի ցուցադրվի, որը կոչվում էր ՙԵս եմ մեղավոր՚: Այնտեղ խոսվում էր կնոջ եւ տղամարդու հավասարության մասին, որտեղ ես ասում էի, որը կինը տան մեջ եղել է թագուհի, ինչպես Աստվածամայրը եկեղեցու մեջ, այնպես էլ մեր մայրերը մեր ընտանիքում: Բայց, երբ խնդիր առաջացավ հավասարության, մեր կանայք չհասկացան այդ խայծը` ասելով, թե այո°, պետք է հավասար լինենք: Դե, եթե հավասար եք, ապա դուրս եկեք բետոնե շինհրապարակ, ծանր գործեր կատարեք եւ այլն: Այսպիսով սկիզբ դրվեց հավասարությանը: Բայց, եթե Աստված ստեղծել է կին ու տղամարդ, ապա ամեն մեկին որոշակի հատկանիշներ է տվել, սակայն որոշ մարդիկ սկսեցին ըմբոստանալ եւ հավասարություն պահանջել: Գիտեք, կինը եւ տղամարդը` որպես այդպիսին, հավասար են, նրանք պարզապես տարբեր են իրենց գործունեության մեջ: Ինչպես մեր ձեռքի հինգ մատները, երբ նայում ենք բացված վիճակում անհավասար են, իսկ երբ դրանք ծալում եւ բռունցք ենք անում, բոլորը հավասարվում են: Այսինքն, եթե այն ժամանակ խոսք էր գնում ֆիզիկական հավասարության մասին, ապա այսօր մեկ քայլ առաջ են գնացել, հանելով սեռային հատկանիշը, նոր կեղծ հասկացություն են մտցրել` գենդեր, այն է` ձեռքբերովի սեռային հասկացողություն:

Սրանով նրանք Աստծո անշրջելի արական ու իգական սեռը շրջելի դարձրին եւ արական սեռը կարող է իրեն գիտակցել որպես իգական եւ` հակառակը: Ի դեպ, միասեռական բառը եւս պատահական չէ, եւ Աստվածաշնչում կա տերմին ՙիգացող՚ եւ ՙարվամոլ՚, որը մենք պարզապես տերմինավորեցինք, որպեսզի այդ անարգելի բառը չարտասանենք: Օրինակ` հիմա Հոլանդիայում կա պեդոֆիլների կուսակցությունը, որը իրենց մոտ կոչվում է մանկասերներ, այնինչ հայերեն բովանդակային թարգմանությամբ այն կոչվում է մանկապղծություն: Բայց պետք է միշտ իրերին տանք իրենց ճիշտ անվանումները: Եվ ահա մայիսի 20-ին, առանց հասկանալու այս օրենքը ընդունվել է: Երբ հանդիպեցինք օրենքի հեղինակին` Հեղինե Բիշարյանին ու սկսեցինք քննարկել, նա զգաց, որ շատ սարսափելի օրենք է ընդունվել եւ նույնիսկ ասաց, որ օրենքում նշված գենդերային հավասարություն տողը սխալ էր, եւ իր ամբողջ նպատակն է եղել դնել կնոջ եւ տղամարդու մեջ հավասար հնարավորությունների գաղափարը: Այնինչ, այս օրենքի հետ կապված` գրանտածիծ կազմակերպությունները, որոնցից են ՙԿանանց ռեսուրսային կենտրոնը՚, Ջեմմա Հասրաթյանը, պարտադրել են, որ այս ամենը մնա: Այս օրենքում ասվում է. ՙԱրգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական եւ նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` ԶԼՄ-ներով՚:

Այսինքն` սա նշանակում է, որ եթե հանկարծ ես որեւէ տեղ նշեմ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, ըստ Ղեւտացոց օրենքի ՙԻգացողը եւ արվամոլը քարկոծման է արժանի՚, կամ Պողոս Առաքյալի այն խոսքերը, որ ՙԻգացողներն ու արվամոլները երկնքի արքայությունը չեն ժառանգի՚ ապա կստացվի, որ ես խախտեցի իրենց իրավունքները: Ստացվում է, որ այսուհետ Աստվածաշնչով խոսելն արգելված է: Վերջերս եվրոպական քաղաքներից մեկում մի մարդ իր վերնաշապիկի վրա իր ընտանիքի անդամների նկարն էր տեղադրել, համարել էին, որ նա միասեռականների դեմ ոտնձգություն է կատարում, խտրականություն է դնում: Իսկ վերջերս էլ Անգլիայում մի կաթոլիկ ընտանիք, երբ ցանկություն էր հայտնել երեխա որդեգրել, նրանց ասել էին, որ դեռ այս երեխան չի կողմնորոշվել` նա հետագայում աղջիկ է ուզում դառնալ, թե տղա, իսկ դուք, որ տանեք, ձեր կարծրատիպով կազդեք, եւ նա չի կողմնորոշվի: Բայց եթե մարդը տղա կամ աղջիկ է ծնվել, ապա էլ ինչո±ւմ պետք է կողմնորոշվի: Այսինքն` վերը նշված օրենքներից կարելի է հասկանալ, որ մեր երկրում, հստակ դիկտատուրա է նախապատրաստվում: Դուք տեղյակ եք, որ մի շարք եվրոպական երկրներում երբ երեխա է ծնվում, նրա ծննդյան վկայականում չի նշվում հայր, մայր, այլ ծնող առաջին, ծնող երկրորդ, որպեսզի մենք միասեռականներին չվիրավորենք: Կամ ասենք` երեխաներին չի կարելի դաստիարակել քո նախընտրած ձեւով, օրինակ` չես կարող ասել ձեռքերդ լվա` նոր հաց կեր, դասերդ սովորիր` նոր բակ իջիր: Եթե շատ պարտադրես, երեխան իրավունք ունի զանգել ոստիկանություն եւ պահանջել, որ իր ծնողներին պատժեն, դատեն` իր վրա ճնշում գործադրելու համար: Սա պավլիկմորոզովյան գաղափարախոսությունն է` ծնողներին մատնելու: Այս կերպ ստեղծվում է այլանդակ մի սերունդ, այլասերված հասարակարգ, դիկտատուրա, ըստ որի` փոքրամասնությունը կկարողանա ճնշել մեծամասնությանը: ՄԻՊ-ի առաջարկած օրենքում նշված է, որ գործատուն պատասխանատու է իր աշխատողների մեջ տեղի ունեցած վիճաբանության համար, այսինքն` գործատուն պետք է ամեն բան անի, որպեսզի աշխատակիցների մեջ խտրականության հետ կապված հարցեր չառաջանան, եւ նա պարտավոր է ողջամիտ բացատրություն տալ, որ քարոզել է խտրականության դեմ: Այս բոլոր օրենքները, որը կան ՄԻՊ-ի գրասենյակում, հակասահմանադրական են, որովհետեւ կա իրավունք` առանց պարտականությունների, բոլոր միասեռականները ունեն միայն իրավունքներ, բայց պարտականություններ չունեն, իսկ սա կոչվում է անարխիա, դիկտատուրա:


ՙԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԿՇԱՏԱՆԱՆ,
ԵՎՐՈՊԱՅԻ ՂԵԿԸ ԿՎԵՐՑՆԵՆ ԻՐԵՆՑ ՁԵՌՔԸ՚

-Պարոն Ստամբոլցյան, գենդեր բառի հետ կապված տրվում են տարբեր մեկնաբանություններ: Ըստ ձեզ` ի±նչ է դա նշանակում:

- Ինչպես սեքսը, սեռը, այնպես էլ գենդեր նշանակում է սեռ: Բայց 1960-ական թվականներից սկսեցին գենդեր բառի տակ այլ բաներ եւս մտցնել, ըստ որի պաշտոնապես ճանաչվեցին 30 տեսակի սեռեր: Այսօրվա դրությամբ հանրաճանաչ է դրանցից 6-ը` արվամոլներ, մանկապիղծներ, լեսբուհիներ, միասեռականներ, ինցեստը (արյունապղծություն), որը պաշտոնապես ընդունվել է Շվեդիայի կողմից, իսկ Շվեյցարիան դեռ քննարկում է: Իսկ հիմա այն առանց հայերեն թարգմանելու բերեցին ու մտցրեցին օրենքի մեջ, որը ձեւակերպեցին որպես հասկացողություն, եզրույթ, որի տակ հասկացվում է ձեռքբերովի սեռ, այլ ոչ թե` ի ծնե: Այդ զգացողական գենդերը հիմա դարձել է առաջնային, կարեւոր եւ հիմնական:

Հաջորդը լինելու է երեխաների հետ կապված օրենքները, որը այս պահին դրված է ԱԴ նախարարության կայքէջում, որը վերաբերում է 2014 թվականին երեխայի խնամքի կենտրոններ բացելուն: Այսինքն` այն երեխային, ով կբողոքարկի իր ծնողից, վերցնելով  ծնողի ձեռքից կտանեն համապատասխան կենտրոն եւ կպահեն, իսկ ծնողից օտարելու դեպքում` կարող են նաեւ որդեգրման տալ: Սրանով հիմք է դրվում ծնող-երեխա փոխհարաբերության վերջը, որի արդյունքում քայքայվում է ընտանիքը, որին կհաջորդի ազգի քայքայումը, այնուհետ կքայքայվի պետությունը, որը հենց գլոբալիստական աշխարհի նպատակն է: Նման ցանկություն ունի հենց ՙՍորոս՚ հիմնադրամի ղեկավարը, որը մասոնական կառույց է, նա գտնում է, որ աշխարհում 7 միլիարդ մարդը շատ է, եւ պետք է մնա մեկ միլիարդը, անվանելով այն ոսկե միլիարդ, որում պետք է լինեն ղեկավարողներ եւ ղեկավարվողներ: Եթե փորձենք Աստվածաշնչով ներկայացնել, ապա սա հենց Նեռի մուտքն է այս աշխարհ, ըստ որի` պղծությունը այնքան շատ պետք է տարածվի, որ գա սատանայի սերունդը, որպես երկրի ՙտեր՚ կամ ՙփրկիչ՚, իսկ մարդիկ բարձրաձայնեն, որ ահա եկել է փրկիչը: Սա հակաքրիստոնեական ծրագիր է: Խորհրդային տարիներին կար առարկա, որը կոչվում էր գիտական աթեիզմ, որը անցնում էին բուհերում եւ մի բան էլ` պետական քննություն հանձնում: Այս ամբողջ գիրքը քրիստոնեության դեմ էր, ոչ մի խոսք չկար Հին կտարականից, Ղուրանից, այլ կրոններից: Հիմա եւս ամեն բան արվում է քրիստոնեության դեմ, իսկ իսլամական աշխարհը ապրում է իր տրադիցիաներով ողջ աշխարհում: Ներկայում Ֆրանսիայում մուսուլմանները 10-ից ավել երեխաներ են ունենում, եւ բնակչության 10 տոկոսից ավելին իսլամիստներ են. շատանալով` ընտրությունների ժամանակ մեծամասնություն կկազմեն, իշխանությանը կտիրանան, եւ Եվրոպան կիսլամանա:

- Դուք ունեք մտավախություն նաեւ ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից մշակված ՙԽտրականության դեմ՚ օրինագծի առնչությամբ, որն այլեւս անհերքելի իրականություն է, ըստ որի` հիմք է դրվում ՀՀ-ում անբարոյության եւ այլասերվածության օրինականացման, օրենքի ուժ դառնալուց հետո քարոզվելու է սեռային փոքրամասնությունների արմատացումը, նրանց կենսակերպը եւ այլն: Ի±նչ կասեք այս մասին:

- 2008 թվականից այս հարցը քննվում է, իսկ այս տարի ես մեծ ջանքերի շնորհիվ Հանրային խորհրդի կրոնի հանձնաժողովի մի նիստ արեցի, որտեղ հայտարարություն տարածվեց, որտեղ ներկայացնում եմ իմ մտահոգությունը` դրա հետ կապված: Անմիջապես ահազանգ ստացանք` ՀՀ-ում Չեխիայի դեսպանը մի նամակ ուղարկեց Հանրային խորհրդին, որտեղ դեսպանը իր դժգոհությունն էր ներկայացրել խտրականության արգելմանը հակադրվելու համար: Իսկ ահա Վազգեն Մանուկյանը պատասխանել էր, որ, այո, այդ հայտարարության մեջ զետեղված մտահոգությունը ինքը եւս ունի: Փաստորեն, այսօր Եվրոպան ուզում է, որ միայն այդ գնով մենք մտնենք Եվրամիություն: Վերջերս պարզվեց, որ Եվրամիությունը գաղտնի բանակցություններ է ունեցել Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, որտեղ եւս կոնկրետ հարցեր էին դրվել, թե երբ կընդունեք միասեռականության մասին օրենքները, կդառնաք Եվրամիության անդամ, եթե` ոչ, ապա` ոչ: Այս գնով Եվրամիություն մտնելը բացարձակ ձեռնտու չէ ո°չ ինձ, ո°չ իմ ազգին ու երկրին:   


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում