livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

paradԱրդեն շուրջ 3 շաբաթ է, ինչ Կոլումբիայում տեղի է ունենում գեյ-թրեյնինգների շարքը, որն անցկացվում է ԱՄՆ նախագահի վարչակազմի եւ USAID-ի նոր նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն է ձեւավորել միջազգային լոբբիստների լավ վարժեցրած ՙբանակ՚, որը պետք է առաջ մղի օրենքներ սեռական փոքրամասնությունների հավասարության վերաբերյալ, այդ թվում` միասեռական ամուսնությունների եւ նրանց կողմից երեխաների որդեգրման օրինականացումը:

Ըստ USAID-ի ծրագրերի` առաջին փուլը կենտրոնանում է այն երկրների վրա, ուր ուժեղ է ավանդապահության ազդեցությունը, մասնավորապես` կաթոլիկ բնակչություն ունեցող երկրներում: Ու ինչպես հաղորդում է ռուսական ՙԸնտանիք եւ աշխարհ՚ լրատվական կենտրոնը` վկայակոչելով ավանդական ընտանեկան արժեքները պաշտպանող ամերիկյան կայքերը, Կոլումբիան թրեյնինգի համար ընտրված է, քանզի այդ երկրի բնակչությունը հույժ բացասաբար է վերաբերվում սոդոմական կենսակերպին: Ըստ այդ լրատվության` USAID-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ գեյ-թրեյնինգների նպատակն է սովորեցնել ակտիվիստներին ներթափանցել տարբեր երկրների քաղաքական գործընթացների մեջ ու պաշտպանել գեյ առաջխաղացմանը նպաստող օրինագծերը: Ծրագիրն իրականացվելու է ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպի եւ տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների միջոցով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում անցած տարվա աշնանից դադարեցված է USAID-ի գործունեությունը, սակայն Հայաստանում, ավաղ, դեռեւս հեռու ենք այդպիսի երանությունից: Ու, բնականաբար, մեզ հետաքրքրեց, թե արդյոք այդ թրեյնինգներին ներգրավված են նաեւ ակտիվիստներ Հայաստանից: Ինչպես մեզ հայտնեց գրանտածիծ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրը` Հայաստանից նույնպես որոշ քանակի ակտիվիստներ մասնակցում են: Իսկ թե որ կազմակերպությունից են նրանք, աղբյուրը չմանրամասնեց` նշելով միայն, որ դա այն կազմակերպությունն է, որի ակտիվիստները բավականին հաճախ մեկնում են Լատինական Ամերիկա` մասնակցելու այդտեղի գեյ-շքերթներին: Մնում է ենթադրել, որ խոսքը տխրահռչակ ՙՓԻՆԿ Արմենիա՚ կազմակերպության մասին է, որը հայտնի է հոմոսեքսուալիզմի բացահայտ հրապարակային պաշտպանությամբ:  

Ա. ԱՐԱՄՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում