livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

 

altՀուլիսի 16-ին Համազգային թատրոնի բեմում տեղի ունեցավ արցախյան ազատամարտի հերոս` Դուշման Վարդանին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին նաեւ հերոսի մայրը, քույրն ու մարտական ընկերները: Երեկոյի համերգային ծրագիրը ներառում էր մեծապես ազգագրական երգ ու պար: Հերոսի հիշատակին նվիրված երգերով հանդես եկան Արմինե Ամալյանը, Արմեն Ադամյանը, «Հայկազունք»խումբը եւ այլոք...Երեկոյի երկրորդ մասում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր`Ռազմիկ Գրիգորյանի «Վարդանի հետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի մասին «Իրավունքը» զրուցեց ռեժիսորի հետ:-Ե՞րբ առաջացավ այս ֆիլմը նկարահանելու գաղափարը, ի՞նչը Ձեզ ոգեշնչեց:-Ֆիլմի գաղափարն ինձ մոր ծնվել է մանկուց, դեռ դպրոցական էի երբ արդեն ոգեւորված էի  Դուշման Վարդանով, նրա վարքով: Դժվար է կռվի դաշտում անգամ  մեծ մարդասեր լինել իսկ Վարդանն այդպիսինն էր: Ոգեւորեց այն , որ Վարդանը արցախյան ազատամարտի տարիներին կռվեց Նժդեհյան պատգամին հավատարիմ,այսինքն կռվեց նրանց դեմ ովքեր կարող էին պատասխանել իր զարկին:-Ինչքան ժամանակում եք նկարահանել ֆիլմը եւ արդյոք ունեցել եք ֆինանսական աջակցություն:-Բոլոր հարցերը լուծել ենք ընկերներիս հետ, ովքեր միշտ կողքիս են եղել: Ֆիլմը նկարահանել եմ համարյա թե  մեկ տարում:-Ո՞րն է ֆիլմի գլխավոր ասելիքը:alt-Եթե այս ֆիլմի միջոցով ընդամենը 10-15 երիտասարդի մեջ սերմանվի հայրենասիրության գաղափարը ես իմ աշխատանքից գոհ կլինեմ:Ֆիլմի ասելիքը հետեւյալն է. տալ հերոսի կերպար, ով կռվի ընթացքում լավագույն մարտիկներից լինելով չի կորցրել մարդկայինը, ինչն ամենակարեւորն է Վարդանն այդպիսին է դարձել Զարիկ մայրիկի շնորհիվ, մայր ով իր ձեռքով պարկուչներ է շարել տղայի փամփուշտակալի մեջ եւ կռվի է ուղարկել, այստեղ ընդգծվում է նաեւ մայր-որդի փոխհարաբերությունը:Տեղեկացանք, որ Ֆիլմը կցուցադրվի եւս մի քանի անգամ հատկապես երիտասարդների շրջանում:Վարդան Ստեփանյանին նվիրված հուշ-երեկոն ավարտվեց նրա մոր`տիկին Զարիկի շնորհակալության խոսքով. «Մի օր բողոքեցի որդուս, ասացի` մի աղջիկ չկա փաթաթվի քո վզով, երեխա ունենաս: Դեպքից հետո էլ էի սպասում, որ մեկը կգա ու ինձ կխաբի, թե Վարդանից հղի եմ: Որդիս թևիցս բռնեց, տարավ 5-րդ հարկի պատուհանի մոտ ու ասաց`«Նայի՛ր, մամա՛, նայիր այս երեխաներին, ես թուրքի երեխաներին եմ փրկել թուրքից, հիմա իմ ազգին կոտորում են: Ուրիշի երեխաներ չկան: Այս երեխաները բոլորը մերն են»: Վարդանը ձերն էր իսկ դուք բոլորդ Վարդանի սերունդներն եք, բոլորդ իմ երեխաներն եք...Շնորհակալ եմ Ռազմիկ Գրիգորյանին, որ այս դժվար պայմաններում կարողացավ նկարահանել այս ֆիլմը...»:ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում