livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

hayazn«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը այսօր կայացած ասուլիսին խոսելով իրենց կուսակցության դիրքորոշման մասին՝ կապված Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հետ, ասաց.

«Մեր համար առաջնային է, որ հայ ազգը իր տարածքում ներդնի իր ինքնիշխան պետությունը և ցանկացած ինստիտուցիոնալ որոշում, ինստիտուցիոնալ մոդել, որը բխում է այդ շահերից, կամ պարունակում է դրա տարրեր, մեզ համար ընդունելի է», -նրա կարծիքով թե՛ ԵՄ-ի հետ ասոցացման պարագայում, թե՛ Մաքսային միությանը անդամակցելու պարագայում Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունը և բազմապատկվելու են ժողովրդագրական խնդիրները:

«Եթե եվրոպական արժեքները բերում են Հայաստանի դեպոպուլյացիային, դրանք բերում են Արցախի պատերազմի վերանայմանը ոչ մեր օգտին՝ այսինքն պարտությանը դիվանագիտական մակարդակով, դա մեզ համար անընդունելի է»,- ասաց Ա. Աղայանը և հավելեց, որ այսօր Հայաստանի երիտասարդությունը պետք է այլևս եվրաինտեգրման ջատագով չլինի, այլ ձգտի ինքնիշխան պետություն կառուցել.

«Մենք հավատում ենք, որ հայ ազգը նախ իրավունք ունի, և հետո, ի վիճակի է իր տարածքում ստեղծել ֆունկցիոնալ, գործունյա, արդի պետականություն»,- հավելեց Ա. Աղայանը:

Մարինե Բարսեղյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում