livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԱյսպես կոչված ՙՏելեմարկետի՚ գործունեության, ավելի կոնկրետ` նրա վաճառած ապրանքների որակի մասին բողոքներ թե քանի անգամ են հնչել, նույնիսկ դժվարանում ենք հիշել: Չնայած դրան` այդ բողոքների վերջն այդպես էլ չի երեւում:

Ասվածի հերթական օրինակն էլ Սվետլանա Սիմոնյանի ահազանգն էր. ՙԵս այդ ընկերությունից սարք էի գնել, որը իբրեւ թե խթանում է մազերի աճին,- մեզ պատմեց տիկին Սվետլանան:- Սակայն երբ փորձեցի կարդալ ուղեցույցը, այնտեղ հայերեն մակնշում չկար: Ուղեցույցի միայն վերջին մասում գրառումներ կային ռուսերենով, որն էլ կարդալուն պես հասկացա, որ այդ սարքը բավականին վտանգավոր է մարդու առողջության համար: Այն ոչ մի կերպ գեղեցիկ գովազդին չէր համապատասխանում: Նախ գրված էր, որ մինչեւ 18 տարեկաններին սարքը կտրականապես արգելվում է: Այնուհետեւ զգուշացվում էր, որ այդ լազերային ճառագայթն  աչքերի վրա չի կարելի պահել ոչ հեռվից, ոչ մոտիկից, քանի որ կարող է միանգամից մարդուն կուրացնել: Եվ, իհարկե, ինձ համար սարսափելի էր այն փաստը, որ սարքը փչանալու դեպքում ընդհանուր աղբանոցը գցել չի կարելի. պետք է զանգահարել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որպեսզի նրանք զբաղվեն սարքի մեկուսացմամբ: Ես գովազդը 100 անգամ տեսել եմ, բայց այս բաների մասին չեն նշում: Շատ վախեցա եւ որոշեցի, որ այդ վտանգավոր սարքն ինձ ամենեւին էլ պետք չէ: Զանգահարեցի  ՙՏելեմարկետ՚, խնդրեցի, որ այդ սարքը փոխարինեն մեկ այլ իրով, որը նույնպես գովազդվում է: Սակայն ինձ կտրականապես մերժեցին: Թող նորմալ գովազդեին, ինձ էլ թյուրիմացության մեջ չգցեին: Իմ տանը փոքր երեխաներ կան, ես ինչպե±ս այդքան վտանգավոր սարքը տանս պահեմ: Բայց չէ± որ 39 900 դրամ եմ տվել, 2000 դրամ էլ` առաքիչին: Մի բան էլ. այդ սարքի կիրառումը,  հավանաբար, հատուկ բժշկական հմտություն է պահանջում, ոչ թե մասսայական վաճառք, այն էլ առանց որեւիցե հայերեն մակնշման: Իսկ միգուցե մեկը լինի, որ ռուսերեն չգիտի, կամ ուղեցույցը չկարդա եւ այդ ճառագայթն էլ օգտագործելու ժամանակ աչքի վրա պահի ու կուրանա: Երբ ասի, որ վախենում եմ, հեգնեցին, թե կարող եմ ուրիշին նվիրել՚:

Ի դեպ, Տիկին Սվետլանայի իրավիճակում ամիսներ առաջ ինքս հայտնվեցի, երբ  ՙՏելեմարկետի՚ հիասքանչ գովազդից խաբվելով` նրանցից մի սարք գնեցի, որը նույնպես բացարձակ չէր համապատասխանում գովազդին: Զանգահարեցի այդ ընկերություն, հեռախոսավարուհին հավաստիացրեց, որ երեւի ես սարքից օգտվելու ձեւը չգիտեմ: Իմ դեպքում եւս ուղեցույցում եւ ոչ մի հայերեն գրառում չկար, իսկ սարքն այդպես էլ գովազդվող գործառույթներից գոնե մեկը չկատարեց:

Այս կացության մեջ հայտնված մարդկանց թիվը քիչ չէ, փաստեց Էկոնոմիկայի նախարարության  շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Վերջինս ներկայացրեց, որ տիկին Սվետլանայի բողոքին պաշտոնապես ընթացք տալու համար, նա պետք է գրավոր իր բողոքը ներկայացնի: Սակայն այդպես էլ հասկանալի չեղավ, որ բազում բողոքներից հետո ինչպե±ս են կարողանում հերթական նորանոր բողոքների տեղիք տվող ապրանքներ վաճառել...

Բնականաբար պարզաբանում խնդրեցինք նաեւ ՙՏելեմարկետից՚: Ռոբերտ անունով աշխատակիցը, ով ներկայացավ որպես ընկերության տնօրեն, Սվետլանայի բողոքի հետ կապված ՙանհասկանալիորեն՚ զայրացած տոնով նշեց. ՙՆախ ուղեցույցում նշվում է, որ ցանկալի չէ, որպեսզի լազերը աչքին կպնի: Դանակի ուղեցույցի մեջ էլ գրված է, որ այն կարող է մատ կտրել, կամ սղոցը կարող է վնասել, մի խոսքով ցանկացած պրիմիտիվ բաներ: Իսկ ինչո±ւ չեք ասում, որ էկոնոմ լամպերի ուղեցույցի վրա գրված է, որ այն եւս չի կարելի սովորական աղբարկղը նետել, այլ անհրաժեշտ է դիմել կանխարգելիչ միջոցառումների եւ թաղել 80 մ խորությամբ...՚:

Բայց դա ով պետք է ասի, եթե ոչ վաճառողը: Ամեն մի երեխա էլ գիտի, որ դանակը կարող է եւ մատ կտրել: Բայց մի±թե մարդիկ պարտավոր են նաեւ իմանալ, որ մազ աճեցնող ¥կամ այդպես ներկայացվող¤ սարքը կարող է նաեւ կուրացնել: Չէ± որ հենց ընկերությունն է պարտավոր այդ մասին գոնե հիշատակել իր գովազդներում այն բանից հետո, երբ ժամերով միայն հերթական սարքավորման փայլփլուն կողմերն է ներկայացնում:

Ուրեմն ինչքանով է պատշաճորեն գովազդվում կամ հանրությանը ներկայացվում տվյալ սարքը. հույս ունենք այս հարցի շուրջ առաջիկայում ներկայացնել համապատասխան կառույցների պարզաբանումները եւս: Առավել եւս, որ ոչ պատշաճ գովազդը կարող է ընդհուպ մինչեւ մրցակցային օրենսդրության խախտում համարվել:


ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում