livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

altԵթե ժամանակին քաղաքական կուսակցությունները ստեղծվում էին սեփական գաղափարախոսությունը տվյալ ոլորտում բարձրաձայնելու, ամրապնդելու, ինչպես նաեւ գործնականում իրականացնելու  համար, ապա վերջին մագնիսական փոթորիկներից հետո ոմանք առավել քան սուր զգացողությունների պահանջ են զգում քաղաքական դաշտում: Այսպես, "Նոր քաղաքական մշակույթ" կուսակցության ղեկավար Անի Զախարյանը ոչ այդքան երիտասարդ տարիքում, ի զարմանս իրեն, զրկվելով կուսությունից, հայ աղջիկներին կոչ է անում հնարավորինս շուտ կուսազրկվել:

Թե արդյոք նման պահվածքը չի խոսում հոգեբանական որոշ խնդիրներ մասին` պարզեցինք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ.

- Իմ կարծիքով, շեղում կոչվածը դնելով մի կողմ, նախ պետք է հասկանալ, թե ովքեր են կանգնած այդ երեւույթի ետեւում: Ցավոք սրտի, մարդ արարածը ի վիճակի է բարոյական նահանջի, այսինքն` ինչ-որ ուժեղ հանգամանքների ազդեցության  տակ, ընդ որում ֆինանսական գործոններն այդտեղ կարող են լինել շատ էական, կարող են դիմել նման կարգի քայլերի: Սակայն գիտեք, նման անհեթեթության ետեւում իսկապես կարելի է փնտրել ռեալ քաղաքականություն, այս պարագայում ջարդուփշուր անել մեր  էթնոմշակութային, արժեքային ամբողջ համակարգը: Կուսազրկման հարցերն, իհարկե, որպես սպեցիֆիկ մոտեցում կարելի է դիտարկել, թե ինչ երեւույթ է, ինչ է իրենից ներկայացնում, ինչ հոգեբանական մոտեցումների արդյունք է, ինչ ավանդույթներ են, որ առկա են մեզանում: Ըստ էության, բոլոր հարցերի մասին էլ կարելի է խոսել, մանավանդ, եթե մարդուն է վերաբերում, բայց ստեղծել կուսակցություն եւ նման քարոզ տանել` անհասկանալի բան է, այստեղ ավելի շատ միտում եմ տեսնում, ոչ թե` հոգեբանական շեղվածություն: Իսկ եթե այդ երեւույթի հոգեբանական նկարագիրը տանք, ապա դա  բարոյական նահանջ է եւ շատ վտանգավոր վերաբերմունք մեր  ազգային ինքնությանը: Այդ երեւույթի մասին կարելի է տարբեր կարծիքներ ունենալ, սակայն ստեղծել համակարգ ու քարոզել նման բան, դա արդեն ամբողջությամբ այլ երեւույթ է: Այս հարցում կին-տղամարդ հարաբերությունը դառնում է երկրորդական երեւույթ, ուղղակի այստեղ մեր ազգային մշակույթի դեմ ոտնձգություն կարելի է նկատել:  Իհարկե, նման հոսանքներ եւ ազդեցություններ կգան ու կգնան, սակայն չեմ կարծում, որ մեր մշակույթում այն դրական եւ լայն արձագանք ստանա: Ինքնության ինչ-որ խնդիրներ ունեցող մարդկանց դա կարող է հրապուրել, դրանց ետեւում ֆինանսներ կան, որոնք կարող են հրապուրել մարդկանց, սակայն այս ամենը որակ չի տա, սակայն ամեն դեպքում պետք է զգուշանալ: Սրանք անվտանգության հարցեր են, որոնց մատների արանքով չի կարելի նայել: Շատ անգամ լինում են դեպքեր, որոնք անցողիկ են թվում, եւ որոնց լուրջ չենք վերաբերվում, սակայն մի օր պարզվում է, որ կամաց-կամաց հետքեր են թողել:

Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորողներին, պարզապես պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե սա ում մտահղացումն է:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում