livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altԱյսօր պատասխանելով «Զարուհու» դիտարկմանը, որ ԵՄ–ի հետ Ասոցացման պայմանագիրը 1200 օրենսդրական փոփոխություն էր նշանակում և հասարակության մեջ նստած է այն մտայնությունը, որ  «Գենդերային հավասարության» և «Խտրականության» մասին օրենքները հենց ԵՄ-ի պահանջի մասն էին կազմում՝ Համահայկական ծնողական կոմիտեի համակարգող Արման Բոշյանը ասաց. 

«Ուկրաինայի Ասոցացման պայմանագիրը, որը հրապարակվել է օրեր առաջ, այնտեղ երկու պահանջ կա՝ մեկը գենդերը, մեկը խտրականության դեմ օրենքը: Մեզ մոտ ոնց էր՝ չգիտեմ, մերը ես չեմ տեսել»: 

«Իրավունքի» հարցին, արդյոք հիմա, երբ պաշտոնապես հայտարարվել է Մաքսային միությանը անդամակցելու մասին, օրենսդրական փոփոխությունների հետ կապված ճնշումների ալիքը չի՞ թուլանա՝ Ա. Բոշյանը պատասխանեց. 

«Չեմ կարծում, որ ալիքը կթուլանա, որովհետև այդքան գրանտեր են տվել, միլիոնավոր գրանտեր են տվել կառավարությանը, որ գենդեր դնի մեր ժողովրդի վզին՝ չեմ կարծում: Որպեսզի թուլանա, մեր ճնշումը պետք է այդ գրանտերին էլ, բոլորին էլ գերազանցի: Այդ գրանտերը բա ի՞նչ անեն, հետ տա՞ն» 

Գրող -հրապարակախոս Լիա Ավետիսյանը ավելացրեց. 

«Այս 1200 փոփխությունը գիտե՞ք ինչի հետ է կապված, ցանկացած մեր օրենքում պետք է ջնջվի «բարոյական», «բնական» բառերը, «հեգևոր» բառը:  Դա ընտանեկան օրենսդրությունն է, թե կրթության մասին օրենքը՝ ցանկացած օրենք: Որևէ տեղ եթե հիշատակվում է ազգային արժեքներ, բարոյական դաստիարակություն, հոգևոր արժեքներ՝ երբ հիշատակվում է եկեղեցին, այ այս բառերը 1200 անգամ անհրաժեշտ է ջնջել՝ նույնիսկ Սահմանադրությունում, որպեսզի ամբողջ մեր օրենսդրական դաշտը ներդաշնակ լինի գենդերային այս մի ողորմելի օրենքի հետ»: 

Մարինե Բարսեղյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում