livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

alt«Իրավունքը» նախորդ համարում անդրադարձել էր ոմն լոսանջելեսաբնակ նկարիչ-ճարտարապետ Սամվել Սաղաթելյանի` Երեւանի կենտրոնում կայացած «Տրանս-ռոմանս» ցուցադրությանը, որը տեղի էր ունեցել կինոգետ Շահանե Յուզբաշյանի մասնավոր բնակարանում: Ի դեպ, ցուցադրությունը կազմակերպվել էր հայկական լուսանկարչության «Լուսադարան» ֆոնդի օժանդակությամբ: Նշենք, որ գենդերամոլ եւ անդամասեր «արվեստագետն» իր «Մարմին» շարքում պղծելով մեր սրբությունը` ներկայացրել է Սուրբ Էջմիածին եկեղեցին «ֆալլոսապատ»: Իսկ այս վերջին ցուցադրությունը մասնավորապես նվիրված է եղել տղամարդու եւ կնոջ սեռերի միախառնմամբ տարօրինակ գենդերային կերպարների` տրանսվիստիտների գովերգմանը:

 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ Է ՊԵՏՔ ՍՐԱՆՑ ՀԵՏ ԽՈՍԵԼ»

Մերօրյա այս այլասերման վերաբերյալ «Իրավունքը» նախ դիմեց Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻՆ, ով լսելով վերը նշված նկարիչ-ճարտարապետի անուն-ազգանունն ու կազմակերպած ցուցահանդեսի նկարների թեման` միանգամից արձագանքեց.

alt- Այ քեզ բան, ես առաջին անգամ եմ լսում: Մենք նման առաջարկ չենք ստացել, բայց որ ստանայինք` դուրս կվռնդեինք: Համենայնդեպս, ես այդպես կանեի: Առաջին անգամ եմ լսում այդ անուն-ազգանունը, նման ճարտարապետ, նկարիչ չեմ ճանաչում:

- Պարոն Աղամյան, այդ նկարներում պղծվում են մեր արժեքները, նույնիսկ Էջմիածնի տաճարն է պատկերված սեռական օրգանով:

- Գիտեք, դա անհարգալից վերաբերմունք է դեպի մեր արժեքները: Եթե մեկը վիրավորի ձեզ անձամբ, դուք կդիմեք դատարան` պատիվ պահանջելու: Կարծում եմ, այս դեպքում Էջմիածինը պետք է չլռի: Իրավապահ մարմինները պիտի զբաղվեն արդեն, իրավունքի ուժով է պետք սրանց հետ խոսել:

- «Լուսադարան» հիմնադրամը Ձեզ ծանո՞թ է, այդ հիմնադրամն է զբաղվում լուսանկարչի եւ լուսանկարների պրոպագանդմամբ:

- Ոչ, ինձ անծանոթ է: Դրանք երեւի դրսից ֆինանսավորվող կառույցներ են` մեր հիմքերը քանդելու համար, եւ միշտ կգտնվեն մարդիկ, որոնց կոչելու ենք դավաճաններ:

- Այսօր կարելի է ասել մշակութային դաշտում նկարիչները ստվերում են գտնվում, իսկ ասպարեզ են դուրս գալիս արվեստը պղծող նկարիչներ:

- Գիտեք, ասպարեզում երեւում են նրանք, ում թիկունքին կանգնած են ուժեր, որոնք էլ ֆինանսական մեծ ներդրումներ են անում նման բաների համար: Իսկ այն ազնիվ ու մաքուր նկարչությունը այսօր դժբախտաբար մի քիչ ավելի խեղճ վիճակում է եւ ինքնուրույն է փորձում իր ճանապարհը հարթել: Մենք պաշտպանված չենք, իսկ տեղը մնում է թափուր, լրացնում են այսպիսի այլանդակություններով: Մենք Նկարիչների միություն ենք, տարեկան ունենում ենք 50-60 ցուցահանդես: Քիչ առաջ, երբ զանգահարեցիք, ցուցահանդեսի քննարկում էր, նստած էր արվեստասեր հասարակություն, եւ քննարկում էինք անում, բայց ի՞նչ, լուսաբանող չկար: Սա միայն մեր նախաձեռնությունն է, մեր էնտուզիազմի վրա են հենվում շատ բաներ, իսկ ձեր այդ բերած օրինակները սնվում են որոշակի կառույցների գումարներով:

- Հիմնակնում ԱՄՆ-ից ֆինանսավորվո՞ղ...

- Երեւի, կոնկրետ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ` այո:


«ՆՈՒՅՆԻՍԿ ՍԱՏԱՆԱՆ Է ԶԱՐՄԱՑԵԼ, ՈՐ ՆՄԱՆ
ՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ՍԱՏԱՆԱ ԵՆ»

Իսկ Ծովինար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ԳԵՎՈՐԳ քահանա ՏԵՐ-ԲԱՐՍԵՂՅԱՆԸ անդրադառնալով վերոնշյալ սրբապղծությանը` այն համեմատեց աստվածաշնչյան Սոդոմ-Գոմորի հետ.

alt«Երբ Աստված մարդուն ստեղծեց արու եւ էգ արարած, օրհնեց նրանց ասելով` աճեցեք եւ բազմացեք, պսակի սուրբ խորհուրդը դրեց հանուն որդեծնության, բայց ծառը միշտ հակառակ լինելով Տիրոջը` մարդու մեջ այլասերվածություն դրեց: Մարդկանցից շատերը դարձան չարի ստրուկներ` պղծելով Աստծո արարչագործությունը, արդյունքում Սոդոմ-Գոմոր քաղաքները վերացան, որովհետեւ Աստծուն հաճելի չէին չարի ներգործությամբ կատարվող պղծությունները` նույն սեռի կենակցումները: Տերն այրեց այդ քաղաքները ծծումբով եւ կրակով, որպեսզի մարդիկ մի փոքր զգաստանան: Բայց, ցավոք, մեր օրերում, մարդիկ ավելի սկսեցին սատանայի գերին դառնալ, (նույնիսկ սատանան Է զարմացել, որ նման մարդիկ ավելի սատանա են, քան ինքը` սատանան): Եվ դրոշակ դարձնելով մի շարք Եվրոպական պետությունների` սկսեցին քարոզել միասեռականություն` մոռանալով, որ երբ մենք ունեինք մշակույթ, պետություն, քրիստոնեական եւ ազգային արժեքներ, այդ պետությունները դեռ ցեղախմբերով էին ապրում: Իսկ այժմ ուզում են մեզ` «հետամնացներիս»,«կարծրատիպերով ապրողներիս» «առաջադեմ» մշակույթ սովորեցնել, մշակույթ, որտեղ իշխում է սատանան եւ դրա վառ օրինակն էլ սամվել սաղաթելյան մարդուկն է: Այո, փոքրատառերով, որովհետեւ մարդու անունն են մեծատառով գրում, ոչ թե մեկի, որ անգամ անցնելով բոլոր մարդկային սահմանները` հանդգնել է պղծել նույնիսկ աստվածահիմն Մայր Աթոռը` ֆալլոսապատ նկարելով: Դա աններելի հանցանք է ոչ միայն Աստծո առջեւ, այլ ամբողջ հայ ժողովրդի, եւ ամեն մարդ պետք է հասկանա, որ այդ սրիկան միասեռականության վարձկան քարոզիչ է: Կոչ եմ անում քեզ, ով հա´յ ժողովուրդ, մի´ հանդուրժեք այսպիսի արարքները, արմատախիլ պիտի արվի այս մեղքը մեր միջից: Հիշե´ք, մենք կրում ենք Աստծո պատկերը, մի´ պղծեք այն, այլ Տիրոջ նման սուրբ եղեք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում