livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altԻտալիայում հայտնաբերել են մեխերով հողին գամված կախարդի աճյուն: Հուղարկավորվածի բերանում յոթ երկար մեխեր են հայտնաբերվել:

Նրան հուղարկավորել են առանց որևէ դագաղի կամ սավանի: Եւս տասներեք մեխեր հայտնաբերվել են նրա ոսկորների կողքին: Հավանաբար կախարդի մարմինը փորձել են մեխել հողին, որպեսզի նա հարություն չառնի:

Գտածոն հայտնաբերվել է, այսպես կոչված, «կախարդների գերեզմանոցում», որը գտնվում է ԼՈՒԿԿԱ քաղաքի մերձակա ՊՈՄԲԻՆՈ ծովափնյա թաղամասում: «ԿԱԽԱՐԴՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ» կոչվող տարածքն իր անունը ստացել է այն բանից հետո, երբ այնտեղ վերջերս հայտնաբերել են կնոջ կմախք և խաղաթղթեր՝ այն դեպքում, երբ 800 տարի առաջ կանանց մահվան սպառնալիքով արգելվում էր խաղաթղթերով խաղալ:

Ինչ վերաբերում է երկրորդ գտածոյին, ապա, ըստ փորձագետների, կինը 25-30 տարեկան է եղել: Հնագետները կարծում են, որ նրան մեղադրել են կախարդանքի մեջ:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում