livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՌԴ-ում հնարավոր է «Ֆեյսբուք»-ն ընդհանրապես արգելվի, եթե այն երեք օրվա ընթացքում չվերացնի առկա խախտումերը:

Այսպիսի որոշում է ընդունել Ռոսկոմնադզորը` մատնանշելով, որ «Ֆեյսբուքում» թմրանյութների բացահայտ գովազդ է իրականացվում: «Ֆեյսբուքի» ռուսաստանյան ճակատագրի մասին «Իրավունքը» պարզեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.
-Եթե հիշում եք, ինչ-որ ժամանակ առաջ նույնը եղավ նաեւ vkontakte-ի հետ: Հետո ասացին, որ թյուրիմացություն էր, բայց ինձ թվում է, սա ավելի շուտ նախազգուշացնող ազդակներ են: Մեխանիզմը գոյություն ունի, եւ ցանկության դեպքում իրենք կարող են այն կիրառել: Թեպետ չեմ կարծում, որ անընդհատ դա կկիրառեն: Ինձ թվում է` ավելի շուտ կօգտագործեն ժամանակավոր սահմանափակումները: «Ֆեյսբուքն» այդպես չեն փակի, որովհետեւ այն շատ մեծ հարթակ է ու այդքան հեշտ չէ ասել` «մարիխուանայի գովազդ է պտտեցրել, եկեք փակենք»:
- Իսկ ժամանակը չէ, որ մենք էլ նոր սերնդի մասին մտածելով` «փրկենք» նրանց «Ֆեյսբուքից»:
- Սա իրականում շատ բարդ հարց է: Արդեն ակնհայտ է, որ փակել չի լինի, հարցն այն է, որ պետք է կարողանաս ինչ-որ ձեւով լցնես այն բովանդակությամբ: Բայց այդպես չի լինում, ավելի շատ բացասական բովանդակությամբ են լցվում սոցցանցերը, քան դրական: Սա ընդհանուր մարդկության խնդիրն է, որովհետեւ բոլորս անսովոր մի վայր ենք ընկել եւ դժվար է հասկանալ` ինչ անել դրա հետ: Շատ ավանդապահ պետություններ ուղղակի փակում են «Ֆեյսբուքը», բայց հարցը չի լուծվում, միեւնույնն է ցանց մտնելու ինչ-որ ձեւեր գտնում են:
- Փաստորեն, թմրանյութերից ազատվելու տարբերակ կա, իսկ «Ֆեյսբուքից»` ո՞չ:
- «Ֆեյսբուքը» չէ թմրանյութերի հետ կապված ամենամեծ վտանգը, որովհետեւ այլ հարթակներ կան: Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ թմրանյութերի տարածումը այդքան էլ կապ չունի համացանցի հետ: Այդտեղ ավելի շատ ուրիշ գործոններ են կիրառվում, օրինակ, երբ օրինապահ մարմիններում կաշառված բարձրաստիճան պաշտոնյաներ են լինում, դրանք ամենաազդեցիկ գործոններ են բոլոր երկրներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում