livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

naxijevanՊարզվում է, որ փոխանակ Հայաստանը բողոքի շրջափակման մեջ լինելու իրավիճակից, դեռ Ադրբեջանն է բողոքում:
Հայաստանի կողմից Նախիջևանին հասցրած «վնասը» գնահատելու խումբը անցկացնում է Նախիջևանի տնտեսական կորուստների վերլուծություն և հաշվարկ:

Խմբի ղեկավարն է Ադրբեջանի պատգամավոր, պրոֆեսոր Խանհուսեյն Կյազիմլին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “aze.az” կայքը, խումբը սկսել  է իր աշխատանքները: Խմբի նամակում ասվում է, որ 90-ականներին Հայաստանի կողմից ռազմական գործողությունների պատճառով Ադրբեջանի և Նախիջևանի Հանրապետության կապերը խզվել էին: Ադրբեջանցիները բողոքում են,որ իբր հայերը իրականացնում էին դիվերսիաներ, պայթյուններ և ոչնչացումներ երկաթուղու վրա, ինչպես նաև ահաբեկչություններ խաղաղ բնակչության նկատմամբ, որը հանգեցրեց երկաթգծի դադարեցմանը և Նախիջևանի շրջափակմանը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ շրջափակումը Նախիջևանին հասցրել է անուղղելի վնաս: Ըստ փորձագետների տարեկան վնասը կազմում է հարյուրավոր միլիոն մանաթ:
Եթե երկաթուղին աշխատեր մինչ օրս  բեռնափոխադրումների քանակը սովետական ժամանակաշրջանի հետ համեմատ կաճեր 2-3 անգամ, ինչը կհանգեցներ տարածաշրջանի ծաղկմանը: Ադրբեջանցիները եզրակացնում են , որ Հայաստանը պետք է վճարի կոնպենսացիա Ադրբեջանին 20 տարվա ժամանակահատվածում տնտեսությանը և մշակույթին հասցրած վնասների համար : Նամակում նույնպես նշվում է, որ Հայաստանը պետք է վճարի Ադրբեջանին կոնպենսացիա անցած տարիների ընթացքում Նախիջևանի պաշտպանության համար նախատեսված Ադրբեջանի պետական բյուջեից միջոցների տրամադրման համար:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում , որ ոչ թե իրենք են շրջապատել Հայաստանը, այլ հակառակը: Ամբողջովին տեղին է հետևյալ ասացվածքը. “Սելի փոխարեն, սելվորն է ճռռում:”
Միաժամանակ թվում է, թե Ադրբեջանի վերնախավում ցանկություն կա բացել երկաթգիծը, ինչը Հայաստանը առաջարկել է մշտապես` զինադադարը հաստատելուց հետո: Այնպես որ, եթե Ադրբեջանի պատգամավորը ոչ թե ցնդաբանություններ է դուրս տալիս, այլ հնչեցնում է երկաթգիծը բացելու վերաբերյալ Ադրբեջանի ակնարկները, ապա սա շատ հետաքրքիր շրջադարձ է:


Պատրաստեց՝ Մարիամ Բաբուխանյանը

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում