livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

altՍեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության օրը, նախատեսվում էր Հանրապետության հրապարակում անցկացնել ՙԱզատագրվենք համբուրվելով՚ ակցիան:

Սոցցանցում ստեղծված նախաձեռնող խմբի կազմակերպիչները բոլորին հրավիրում էին հրապարակ` որքան հնարավոր է երկար համբուրվելու միջոցով պաշտպանել անկախությունը: Կազմակերպիչները դժգոհում էին, որ իրենց ՙմտքի գոհարը՚ ի կատար չածվեց, քանի որ այն քննադատվեց տարբեր մարդկանց կողմից, ովքեր ըստ կազմակերպիչների` իրենց մեղադրել են սեռական անբավարարվածության ու նման նախաձեռնության համար: Ըստ նրանց` Հայաստանում դեռ մարդիկ այնքան չեն զարգացել, որ նման ակցիաները ճիշտ կերպ ընկալեն:

ՙԴե, եկ վարդապետ ու մի խենթացիր՚. մեկը հրապարակավ համբուրվելու ակցիա է անում, մյուսը` սեռական օրգաններն է արվեստի միջոցով ի ցույց դնում հանրությանը, հաջորդը` հակակույսերի կուսակցություն է բացում ու կուսազրկություն քարոզում, մեկ այլ խումբ սովորեցնում է, թե ինչպես սեռափոխվել ու տղամարդ դառնալ... Ում մտքին մի հիմարություն է փայլտակում` անմիջապես նոր հեծանիվ հորինածի նման ձեռքն է վերցնում ու ընկնում Երեւանի փողոցներում բղավում այդ մասին: Բայց երբ այն չի ընկալվում, վերագրում են, թե հայերը հետամնաց են ու դեռ այդքան չեն զարգացել, պատրաստ չեն ազատ մտածելակերպի:

Բայց այստեղ հիշենք օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիտարկումը, թե Արեւմուտքը կորցրել է իր քրիստոնեական էությունը, եւ հետեւաբար բարոյական արժեքները գնում են դեպի կործանման: Փաստորեն, ըստ ֆեմինիստական շարժումների կազմակերպիչների` ՌԴ-ն էլ է հետամնաց ու դեռ պատրաստ չէ ազատ մտածելակերպի:

Հասկանալի է, որ այս ամենը կառավարվում, ֆինանսավորվում ու կազմակերպվում է մի ՙկետից՚, բայց եւ ցավալի է, որ Հայաստանում այսքան արագ են զարգանում ու ակտիվանում ֆեմինիստները:


Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում