livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altԵրեւանյան մայթերում` քաղաքապետարանի տեղադրած հայտարարությունների տախտակի վրա հայտնվել են տարօրինակ բովանդակությամբ թերթոններ, որի վրա գրված է. «Մի´ դատապարտեք» : Տակն էլ ստորագրված է. «Մեկ սեր», ու կցված երկու սրտերի համադրմամբ անհասկանալի լոգոյատիպ նշան:

Ինչպես ահազանգում է «Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր եւ հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ. «Դա հաստատ միասեռականների գործն է: Փաստորեն, իրենք անցել են բաց պրոպագանդայի: Բնական է` այդ «մեկ» բառը երեւի միասեռականի արմատի վրա են դրել: Ոչ մի անուն չկա գրված, որովհետեւ վախենում են անուն գրելուց»:

Վերոնշյալի վերաբերյալ, «Իրավունքը» դիմեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ.

- Այդ տախտակների վրա յուրաքանչյուր ոք կարող է հայտարարություն փակցնել: Դրանք դրված են, որ քաղաքը չաղտոտվի, ոչ թե, որ նման լկտիություններ փակցնեն: Բնական է, որ տեսնենք նման թերթիկներ են փակցված, դրա դեմ քայլեր կձեռնարկենք, առնվազն` կպոկենք: Եթե մենք էլ չպոկենք, գոնե սրտացավ քաղաքացին թող պատռի:

- Այսինքն` բովանդակության հետ կապված որեւէ վերահսկողություն քաղաքապետարանը չի՞ իրականացնում:

- Դա գովազդ չէ, որ բովանդակությանը նայենք: Եվ հետո դրա համար մարդիկ չեն վճարում: Եվ եթե ոմն մեկը ինչ-որ այլասերված բան է փակցնում, դրա դեմ մենք ի՞նչ անենք: Այդ ժամանակ, երբ փակցնողի կողքին կանգնած քաղաքացին տեսնում էր, թող ձեռքը բռներ ու թույլ չտար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում