livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԾերեթելյան հայտնի գիշերային թիթեռնիկները պարզվում է ընդլայնել են իրենց «աշխատանքային» տարածքը: Ո´չ արի, ո´չ տես, բայց իմացի, որ այսպիսիների երեսից նույնիսկ զոհված հարազատներդ են տուժում:

Չէ, հարցն այստեղ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը չէ, ոչ էլ էժանագին սեքսի տարատեսակ վատ հետեւանքները, այլ այն, որ անբարոյական կանայք ու գիշերը` ժամը 00:00-ից սկսած նրանց երեք շարքով հերթի կանգնած ավտոմեքենաներն ու մարմնական առուծախը կիրակի գիշերը հասել էր մինչեւ Եռաբլուր: Դե, որ նրանցից ոմանց` սրբության մասին պատկերացումը խիստ տարբեր է, պարզից էլ պարզ է, բայց ուրիշների սրբության` զոհված ազատամարտիկների շիրիմների մոտ տանող ճանապարհին զբաղվել այլասերմամբ, սա, իրոք, ողբերգական է:

Ի դեպ, եթե այստեղ գոնե, ինչպես ֆիլմերում, մի քիչ ուշացած գալիս է ոստիկանությունն ու ցրում «առեւտուրը», ապա հասարակ մահկանացուներիս գերեզմանատներում առավել խայտառակ իրավիճակ է տիրում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այնտեղ գիշերը իսկական անասնական որջի է վերածվում: Եվ այլոց տապանաքարը երկու սրբապիղծի համար վերածվում է սիրո առագաստի: Պատկան մարմիններին այստեղ պետք է առանց մեկնաբանության ներկայացնել հետեւյալ տեսարանը. երբ այցելելով հարազատիդ շիրիմին հայտնաբերում ես չորացած ծաղիկներ ու օգտագործված պահպանակներ...
Էհ, մնում է աղոթել մեր անցավորների համար ու հուսալ, որ հետմահու մեր օրերից խռոված` նրանք չեն շրջվի գերեզմանի մեջ:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում