livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

alt"Նմանատիպ հանդիպումները կարեւոր են նրանով, որ հոգեբանորեն նորմալ ընտանիքում մեծացող անչափահասները, ավելի մոտիկից են առնչվում այն խնդիրների հետ, որոնք առհասարակ ունենում են սոցիալապես եւ հոգեպես ծանր վիճակում մեծացող իրենց հասակաիցները: Նրանք իրենց ձեռքերով հավաքեցին ու փաթեթավորեցին հագուստներն ու խաղալիքները",

- այս մասին մեզ հետ զրույցում ասաց "Էություն" հասարակական կազմակերպության նախագահ, հոգեբան ԼԻԼԻԹ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ: Նշենք, որ օրերս թիվ 171 դպրոցի 7բ դասարանի տղաները, աղջիկները մի քանի ծնողների եւ վերը նշած կենտրոնի ուղեկցությամբ այցելել էին Երեւանում տեղակայված մի կենտրոն, որտեղ իրենց օրվա մեծ մասն անցկացնում են շուրջ 95 անչափահասներ, ովքեր այնտեղ են հայտնվել ելնելով սխալ դրսեւորած վարքից, դժվարագույն սոցիալական եւ ընտանիքում ստեղծված հոգեբանակն պայմաններից: 7բ դասարանցիները իրենց հասակակիցների համար հագուստներ եւ խաղալիքներ էին բերել, որն էլ բավականաչափ ուրախացրեց եւ հուզեց իրենց հասկակիցներին: Չնայած անզեն աչքով նկատելի էր, որ այսպես ասած նորմալ ընտանիքի երեխաների եւ նրանց ծնողների հուզմունքը էլ ավելի շատ էր, քանի որ վերջիններս լսելով, տեսնելով ու ծանոթանալով այդ երեխաների խեղված ճակատագրերին, ստեղծված իրավիճակին, ապրելու պայմաններին մի պահ շոկային վիճակ ապրեցին, այնուհետ ծանոթանալով, մտերմանալով եւ շփվելով հասկակիցների հետ կարծես բոլորի աչքերը միեւնույն ձեւորվ սկսեցին փայլել: Կենտրոնում կա 42 տղա եւ 53 աղջիկ, որոնք անվճար հիմունքներով սնվում եւ հաճախում են տարբեր խմբակներ: Ամենակրթսերը 5,5 տարեկան է, իսկ ամենատարեցը 16 տարեկան, ովքեր կենտրոն են այցելում օրվա երկրորդ կեսին, հիմնական դպրոցի դասերից հետո: Այս այցը հատկանշական էր նաեւ նրանով, որ 7բ դասրանցիներից մեկի ծնողը իր անվճար ծառայությունը առաջարկեց կենտրոնին եւ հուզմունքն այնքան շատ էր, որ մեզ հետ զրույցում կիսվեց ասելով. "Շատ վատ է, որ նման երեխաներ կան մեր շրջապատում, բայց այսօրվա այցը լավ էր այն իմաստով,  որ մեր երեխաները տեսնելով այս տարբերությունը, կհասկանան, թե ինչ դժվարությամբ են իրենց ծնողները պահում իրենց` հեռու պահելով ամեն տեսակ, չարիքից, սոցիալական եւ հոգեբանական լավ պայմաններ ստեղծում, ապագա են հարթում, որպեսզի նրանց ոտքը քարին չդիպչի": Կենտրոնի աշխատակիցները պատմելով տարբեր երեխաների ճակատագրերից, նշեցին, որ անգամ երեխա են ունեցել, որը իրենց մոտ է եկել ներքնազգեստով, սոված եւ ծնողների կողմից դաժան ծեծի ենթարկված:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

altalt

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում