livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՏարածված այն կարծիքը, թե քրիստոնեության ընդունման ժամանակ բոլոր հեթանոսական մեհյանները ոչնչացվել են և դրանցից ոչինչ չի հասել մեր օրեր չի համապատասխանում իրականությանը: Հողմիկի հնավայրում պեղումներ անցկացնող Հայկ Հակոբյանի հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ այդպիսի մեհյաններ շատ են պահպանվել մասնավորապես Էրեբունիում, Շիրակում, Օշականում,

սակայն, դրանցից ամենալավ պահպանվածը Հողմիկի հնավայրն է, որը գտնվում է Շիրակի մարզի հյուսիս արևմուտքում`Հողմիկ գյուղից ոչ հեռու: Այդիսկ պատճառով էլ հնավայրը պայմնականորեն կոչվում է Հողմիկ: Այժմ Հողմիկում կատարվում են հնագիտական պեղումներ, աշխատանքերը սկսվել են դեռևս 1980-ական թվականների վերջերին: Ընդհանուր առմամաբ պեղումները կատարվել են 14 սեզոն: Արդյունքում հայտնաբերվել է հեթանոսական տաճարային համալիր և կուռք:

Հնագիտական համալիրի տարածքը մեծ է` մոտավորապես 10 հեկտար մակերես. «Տվյալ դեպքում սա մի մեծ տաճարական քաղաք է, որի մեջ կան տարաձև համալիրներ, որոնք հիմնակում երկու տեսակի են`դրանց մի մասը փակ շինություններ են ծածկի տակ առնված, որոնք կոչվում են մեհյաններ, իսկ մյուս մասը`որոնք վերջին տարիներին են պեղվում` բագիներն են»,-նշում է ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ և հավելում, որ պեղվում է շատ բարդ մի համակարգ` 60-ից ավել շինություններ: Հ. Հակոբյանը նաև նշում է, որ դեռևս ուսումնասիրվել է ամբողջ տարածքի 10 տոկոսը, եթե այն ֆինանսավորումը, որով տեղի է ունենում պեղումները, այսպես շարունակվի` ապա պեղումները կտևի 80-100 տարի: Իսկ եթե ֆինանսավորումը ավելացվի, ապա` դրանց արդյունքները ինչպես բանախոսը հավաստիացրեց կտեսնեն բոլորը:

Նշենք, որ պեղումները իրականացվում է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ, սակայն ֆինանսավորումը այդքան էլ մեծ չէ: 2006 թվականին ՀՀ նախկին վարչապես Անդրանիկ Մարգարյանը նվիրատվական ֆոնդից մի քանի հնավայրերի պեղումների համար գումար է հատկացրել, որի շնորհիվ էլ պեղումները շարունակվում են առ այսօր: Հակոբյանը փաստում է, որ հայտնաբերված այս գտածոներից զատ առանձին կավե արձանիկների միջոցով հնարավոր է նաև վերականգնել հայկական հին աստվածների պատկերները: Այդպիսի կավե մի արձանիկ է հայտնաբերվել Հողմիկի մեհյանների պահեստներից մեկում 1992 թվականի պեղումների ժամանակ. «Արձանիկը պատկանում է մ.թ.ա 2-րդ դարին, որը ներկայացնում է արևելյան հայ-իրանական հագուստով, զինվորական կերպարանք, որը մի կողմից զինված է դաշյունով, իսկ մյուս կողմից` նետ ու աղեղով»,-տեղեկացնում է Հ. Հակոբյանը:

Էրեբունի հնավայրը և հատկապես Հողմիկը ցույց է տալիս, որ Հայաստանի տաճարները վաղ երկաթի դարից` Վանի թագավորության ժամանակից, ավանդական գալիս են, դրանք հարթ տանիք ունեցող հետաքրքիր շինություններ են`սյունազարդ դահլիճներ, զոհասեղանների զանազան տեսակներ, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են:

Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Հողմիկում հայտնաբերված այս հուշարձաններին Հայկ Հակոբյանը ասում է. «Ինձ համար իդեալական է ճապոնական հանագիտությունը, նրանք հայտնաբերված վայրերը կառուցում են մինչև տանիք և դարձնում զբոսաշրջային վայր: Մեզանում իդելական կլինի գոնե այն, որ պեղված հնավայրը մոդելի միջոցով վերականգնվեր»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում