livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

 

alt

Հոկտեմբերի 12-ին, վաղ առավոտից Երևանը զուգվել և զարդարվել է, հայության քաղաքամայրը 2795 տարեկան է: Երբեք չծերացող մեր հին ու բարի քաղաքը ժպտում է, երգում, պարում… իրար են խառնվել հինն ու նորը, քաղաքի արհեստն ու արվեստը և երևանցի ու ոչ երևանցի մարդիկ` ժպտացող դեմքերով, լուսանկարչական ապարատներով ու “Իմ սրտի ուղեկից Երևան” մակագրությամբ վերնաշապիկներով:

Ամենուր հայոց եռագույնն ու “Երևան դարձած իմ էրեբունի”, մանկական ներկակացումներից մինչև կրակով շոուներ, այնուամենայնիվ “Զարուհու” համար ուշագրավ էր Ստ. Շահումյանի անվան հրապարակի միջոցառումը, այն էր` “Ողջույն աշխարհի ազգերից”:

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները իրենց նվերն էին պատրաստել սիրելի մայրաքաղաքին:  Քրդերը, եզդիները, ասորիները, հույներն, ուկրանինացիներն ու այլ ազգերի ներկայացուցիչներ իրենց ազգային երգ ու պարով  շնորհավորում էին: Անշուշտ գեղեցիկ է մեր ազգային երգն ու պարը, բայց միաժամանակ գեղեցիկ է, երբ տարբեր ազգեր ներկայացնում են իրենցը, սա ողջույնի յուրահատուկ տեսակ է, բարեկամության խորհուրդ:

“Սիրում ենք Երևանը, եկել ենք ողջունենք: Մենք այստեղ ենք ապրում, այստեղ ծնվել ենք ու մեծացել, իհարկե հարազատացել ենք Երևանի հետ, սիրով մասնակցում ենք այս տոնին և ուզում ենք նաև մեր մշակույթը ցույց տալ”,- “Զարուհու” հետ զրույցում ասաց ասորական “Ալթութ”  համույթի ներկայացուցիչներից մեկը:


ՋՈՒԼԻԵՏԱ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում