livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

altՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ բարձրացնում է Կոմայգում այլասերված կերպարանքով հայտնվող, մարմնավաճառությամբ զբաղվող ՙտղամարդկանց՚ մասին: Այս անգամ ՄԻՊ-ը տվյալ թեման քննարկելու է ՀՀ ոստիկանության եւ քաղաքապետարանի գործառույթների ներքո: Թե արդյոք Եվրոպան ճիշտ է ընկալել ՀՀ ՄԻՊ-ի տվյալ քայլը` ճշտեցինք ՄԻՊ մամլո խոսնակ ՆԱԻՐԱ ԿԱՐՄՐԻՇԱԼՅԱՆԻՑ.

-Պետք է նշեմ, որ հարցը չի վերաբերում նրան, թե Կոմայգու տարածքում ովքեր են կանգնում, այստեղ խնդիրն այլ է: Հարցը վերաբերում է հավասար իրավունքներին եւ օրենքի հավասար կիրառմանը, այսինքն, եթե ոստիկանությունն ամբողջ քաղաքում միջոցառումներ է անցկացնում եւ հավաքում է մարմնավաճառներին` որոշակի խախտումների համար, ապա դա պետք է վերաբերի նաեւ նրանց, ում դեմ բողոքներ կան: Այս պարագայում Կոմայգում որոշակի գործողություն իրականացնողների վերաբերյալ մենք ունենք բողոքներ, եւ անկախ նրանից, թե ով է դա իրականացնում, քանի տարեկան է եւ ինչ սեռական կողմնորոշում ունի` պետք է պատժվի: Ըստ օրենքի` իրավախախտողներին պետք է ենթարկել տույժի: Ես կարծում եմ, որ Եվրոպան նորմալ է ընդունել այս քայլը, որեւէ արձագանք չի կատարել: Մեր հայտարարություններում մենք բոլոր օրենքները մեջբերում ենք:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում