livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

 

alt

Այսօր  «Գենդերային» օրենքի եւ «գենդերային» պարտավորությունների փաթեթեի դեմ կայացած երթի մասնակիցների շարքերում զարմանալիորեն նկատելի չէին արվեստի ներկայացուցիչները: Մինչդեռ, բոլորովին վերջերս քաղաքական ու սոցիալական տարբեր երթերին, բողոքի ակցիաներին նրանք առաջին գծում էին կանգնած: Փաստորեն, ստացվում է, որ մինչեւ խնդիրն իրենց դուռը չի թակում ու չի սպառնում իրենց ընտանիքներին մշակույթի ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները չեն սթափվում ու համախմբվում  մեկ գաղափարի շուրջ:

Այնուամենայնիվ, «Իրավունքին» հաջողվեց նրանց շարքերում գտնել գոնե մեկ մշակույթի ներկայացուցչի: Դերասանուհի ՄԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ընկերների բացակայությունն ու իրեն միայնակ թողնելը բացատրեց հետեւյալ կերպ.«Հնարավոր է, որ շատերն աշխատանքի են այս պահին: Եթե ես էլ լինեի աշխատանքի գուցե չկարողանայի մասնակցել»,- նշեց դերասանուհին ու շտապես իր բողոքի ու մտահոգության առիթն արտահայտել. «Բայց ինձ համար մեծ ցավ է այն, ինչնայսօր կատարվում է, որովհետեւ, ինքսalt ունեմ դպրոցահասակ երեխաներ եւ պիտի ասեմ, որ նրանք այսօր այլասերման վտանգի տակ են կանգնած: Այս օրենքի ընդունումը կարծես թե վերջնական հարվածը պիտի հանդիսնար, դրա համար պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա չիրագործվի: Այստեղ Հայր կոմիտասի կողմից հնչեց կարծիք, որ գուցե կարելի է նույնիսկ օրենք ընդունել բայց չկիրառել, չկա նման բան, դա նախկինում էր, որ ազգի եւ իշխանության մեջ գործում էր սարերի օրենքը եւ կար ներքին համաձայնություն: Այսօր  նման բան չի կարելի, ուղղակի թույլատրել, որ օրենքն ընդունենք, բայց կիրառելի չդարձնե՞նք, սկսենք ընտանիքներից, այդ նույն ընտանիքներ սողոսկում են հեռուստատեսային այնպիսի ֆիլմեր ու հաղորդումներ, որ ընտանիքը չես կարող փրկել ու պաշտպանել: Իսկ հեռուստատեսությունը պետք է վերահսկվի, ինչը կարող է իրագործվել միայն պետության կողմից»:

Դերասանուհին համաձայնեց «Իրավունքի» այն դիտարկման հետ, թե գենդերն արդեն մտնում է  նաեւ թատրոն, քանի որ սկսել են բեմադրություններ անել գենդերային թեմաներով, բայց եւ նշեց հետեւյալը. «Հաճախ թատրոնները չեն էլ նկատում,  թե ինչ են բեմադրում, որովհետեւ արտասահմանյան վերջին տարիների շատ պիեսներ ներքին պրոպագանդա ունեն , նույնիկս բացահայտ, ինչը նույնիսկ ազդում է  մասսաների վրա: Դրա համար, կարծում եմ,  որ պետք է շատ ուշադիր լինեն պիեսների եւ մանվանդ արտասահմանյան պիեսների ընտրության հարցում, որտեղ պիտի կարեւորվի տվյալ պիեսի ասելիքը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում