livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՍննդի արտադրության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար  Ռուբեն Հայթյանը այսօր  տեղեկացրեց, որ իրենց անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում հացաբուլկեղենի  97-98%-ը տեղական արտադրության են:

 Նրա մատնանշած խնդիրներից մեկը այն է, որ սպառողը գնելով հաց, չի տեսնում տեղեկություն այդ հացի բաղադրության և արտադրողի մասին՝ ինչը բավականին լուրջ բացթողում է.

 «Հացի արտադրությունը բարձիթող վիճակում է: Չնայած, որ կան բարեխիղճ արտադրողներ, բայց արտադրողների մեկ երրորդը, ցավոք, իրացնում է սպառողի համար անհայտ ծագում ունեցող հաց: Սպառողը գնելով հացը չգիտի, թե դա ում արտադրանքն է, չկան որակի մասին որևէ տվյանլեր: Սովորաբար միայն ներկայացվում է գինը, բայց ՀՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքը կարգավորում է  այդ դաշտը և պահանջում է: Խնդիր է նաև այն, որ հացը ոչ մասնագիտացված փոխադրամիջոցներով է արտադրամասերից տեղափոխվում խանութներ»:

 Եվ սա չնայած նրա,  որ մասնագետի հավաստմամբ սննդանթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի օրենսդարական դաշտը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում:

 Ռուբեն Հայթյանը նաև տեղեկացրեց, որ հացի հավելումներ են ներկրվում Թուրքիայից և բացի ավանդական Գերմանական խմեորիչներից կիրառում են նաև դրանք.«Դրանք փխրեցուցիչներ են և 100 կգ ալյուրի համար կիրառվում է 50, 100 կամ 20 գր փխրեցուցիչ: Դա օրգանական, բնական նյութ չէ, և առողջության վրա թե ինչ հետևանք կթողնի՝ պարզ է»,- ասաց նա և ավելացրեց, որ շատ դեպքերում ներմուծողները նույնիսկ չգիտեն, թե դա ի՞նչ է՝ վիտամի՞ն, խմորի՞չ,  թե՞ փխրեցուցիչ, դա օգտագործում են, որովհետև դա հացին լավ տեսք է տալիս, դա արտաքին տեսքն է լավը դարչձնում: Այսօր նույնիսկ ներկրված ցորենից ալյուր արտադրելիս, շատերը ալյուրի մեջ ևս այդ հավելումներից են ավելացնում.

 «Ալուրի որակը համարվում է բարձր կպչողականությունից: Ներկրված ցորենը անորակ, կամ ցածր որակի լինելու դեպքում աղալուց ՝ կպչողականությունը բարձրացնելու համար, տալիս են այդ նյութը, բայց հաց արտադրողը տանելով ալյուրը՝ ինքն էլ  երկրորդ անգամ է հավելումներ տալիս»:

 Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ապրանքների և ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը շարունակելով թեման ասաց.

  «Սեռի կոչված հացին՝ գույնի համար, լավագույն դեպքում դոշաբ են ավելացնում, իսկ վատագույնը՝ ներկանյութեր են տալիս, որոնք սինթետիկ են և վտանգավոր մարդու առողջության համար: Կատարվել է ուսումնասիրություն և զգուշացումներ են արվել արտադրողներին»:

 Նա ասաց, որ այդ հավելանյութերը փքացնում են հացը և խոշոր, բայց փոքր քաշով հաց են ստանում: Դրա համար եղել է Կառավարության որոշում՝ հաստատագրված քաշի վերաբերյալ, և հիմա եթե այդ որոշումը խախտվում է՝ արտադրողը ենթարկվում է տուգանքի:

 Ի դեպ, Ռուբեն Հայթյանը շեշտեց, որ Շուկայի վերահսկողության տեսչությունը և Գյուղնախարարության համակարգում գործող Սննդամքերքի անվտանգության ծառայությունը  իր բարձր վարձատրվող բազմաթիվ աշխատակիցների, լաբորատորիաների, թանկարժեք սարքավորումների միջոցով պետք է իրականացնի սննդի անվտանգության վերահսկողությունը: 


Բարսեղյան Մարինե

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում