livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

uxtertՀոկտեմբերի 20-ին մեր արեւմտասերներին սպասվում էր տհաճ անակնկալ: Տեղի ունեցավ երիտասարդական կազմակերպությունների եւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների ջանքերով կազմակերպված սիրո, հավատքի եւ հավատարմության ուխտերթը` ՙհայ ընտանիք, հայ եկեղեցի, հայ մշակույթ՚ կարգախոսով: Ուխտերթը բազմամարդ էր, որոշ գնահատականներով` ընդհուպ 20 հազար մասնակիցներով, մասնակցել են բոլոր թեմերի ներկայացուցիչները, մասնակիցներին օրհնության խոսքով դիմեց Գարեգին Բ կաթողիկոսը:


ՍԱԴՐԱՆՔԸ` ՈՐՊԵՍ ՙՍՏԱՆԴԱՐՏ՚ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ուխտերթը կարելի է դիտարկել որպես յուրահատուկ ասիմետրիկ պատասխան, Արեւմուտքից տարբեր ՙ5-րդ շարասյուների՚ ջանքերով Հայաստան տարատեսակ գենդերային այլասերումներ, քայքայիչ պաշտամունքներ, հակամշակույթ եւ ապազգային մտածողություն ներմուծելու փորձերին: Ըստ ամենայնի` ՙ5-րդ շարասյուների՚ ու նրանց արեւմտյան տերերի համար հատկապես տհաճ էր, որ փաստացի եկեղեցին հանդես եկավ այդ ամեն ինչի դեմ ոչ թե հատուկենտ սպասավորների, այլ իր ամբողջ կառույցի միջոցով` զորակցություն հայտնելով հենց ավանդական արժեքների պահպանմանը: Ու դա չնայած այն հանգամանքին, որ ԼՏՊ-ի օրոք ներմուծվել էր եւ այնուհետ որոշակի թափ հավաքել էքումենիզմի վարակը, որն ունի նաեւ ոչ քիչ թվով բացահայտ եւ ծպտյալ հետեւորդներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցած հակագենդերային երթից հետո արեւմտասերների քարոզչական դաշտը լցվել էր քննադատություններով, թե ծանր խնդիրները թողած` զբաղվում եք գենդերի դեմ պայքարով, ու փորձ էր արվել դա անգամ ներկայացնել որպես հանրային դժգոհությունը սոցիալական խնդիրներից շեղելու միջոց: Նաեւ սոցիալական ցանցերում բավականին կեղտոտ արշավ են ծավալել` ընդդեմ հակագենդերային ակցիայի մասնակից հոգեւորականների, իսկ գզրոցներից հանվել էին շուրջ 200 տարբեր վարկաբեկիչ նյութեր եկեղեցու այս կամ այն սպասավորի վերաբերյալ, այդ թվում` եւ տարիների վաղեմություն ունեցող:

Պարզ է, որ այդ արշավի նպատակն էր հնարավորինս վանել քաղաքացիներին հենց կիրակնօրյա հզոր ուխտերթին մասնակցելուց, սակայն, կարծես թե, դրա արդյունավետությունը բավականին ցածր էր: Ավելորդ չէ նշել, որ ՙպատահմամբ՚ հենց այդ ժամանակ եւ եկեղեցու ներսից ակտիվացրին այն կադրերին (անուններին եւ կոչումներին առայժմ չենք անդրադառնա), ովքեր անսպասելիորեն հանդես եկան ծայրահեղական դիրքորոշումներով` ակամա (իսկ շատ հնարավոր է եւ միտումնավոր) կարծես ձգտելով ներկայացնել եկեղեցին հույժ հետադիմական անհրապույր կերպարանքով: Բայց այդ ամենը սպասված արդյունքը չտվեց, ու զինանոցը հարստացվեց նորանոր սադրանքներով: Ի դեպ, դեռ հոկտեմբերի 16-ին յուրահատուկ սադրանք պետք է դիտել եւ այն, որ ցուցարարների մոտ ուղարկել էին ՙկուսազրկվողների՚ կուսակցապետուհի Անի Զախարյանին, որի շուրջ գոյացած սկանդալի փուչիկը մեծագույն հաճույքով փչեցին մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում` եւ որոշ հեռուստաալիքներ...

Սակայն գլխավոր սադրանքը, որը կարելի է համարել նաեւ պատասխան կիրակնօրյա ուխտերթին, տեղի ունեցավ երեկ` ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցում, ուր ընթանում էր Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ ռասիզմի դեմ պայքարին նվիրված համաժողովը: Հենց Էդվարդ Նալբանդյանի ելույթի ժամանակ այդտեղ ներխուժեցին ՙիրավապաշտպան՚ Միկա Դանիելյանը, գոմիկների պաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչները, ֆեմինիստուհիները` պաստառներով, որոնցով ՀՀԿ-ին մեղադրում էին ֆաշիզմի մեջ` գեյերին եւ աղանդավորներին հետապնդելու համար: Եվ տարօրինակաբար մեր քաջարի ոստիկանությունը չկարողացավ կասեցնել մի բուռ գրանտածիծների ներխուժումը, ինչը, թերեւս, առանձին քննարկման արժանի թեմա է: Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ այդ խժդժության մասին հաղորդագրությունը ՙԹվիթերում՚ րոպեներ անց տարածեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչը նաեւ առավել քան պարզորոշ հուշում է, թե ում առաջադրանքով է տեղի ունեցել այդ սադրանքը:

Ինչեւէ, հիսթերիայի ՙգրադուսը՚ գնալով կբարձրանա, քանի որ արդեն պարզ է, որ, այսպես կոչված, եվրաասոցացումը Հայաստանի պարագայում դատապարտված է տապալման: Այդ պարագայում միանգամայն սպասելի են հուսահատ, ծայրահեղ դրսեւորումները: Եվ դա տեղի է ունենում բոլոր հարթություններում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում