livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՀոկտեմբերի 31-ը Հելոուինի միջազգային օրն է: Հելոուինը ունի կելտական ծագում, որը եվրոպայից թափանցելով Ամերիկա ստացել է նոր բնույթ և իր արշավը սկսել գլոբալիզիացիայի անվան տակ:Թե ինչպես է տոնին վերաբերվում Հայ առաքելական եկեղեցին, Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր ԲԱԲԿԵՆ քահանա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ նշում է, որ հայ առաքելական եկեղեցին դեռ չունի դիրքորոշում, քանի որ Հելոուինը կապ չունի մեր արմատների հետ:

Տեր Բաբկեն քահանան արտահայտելով իր սեփական կարծիքը Հելոինի վերաբերյալ ընդգծում է, որ այս ամենը մարտահրավեր է իր էությամբ:,-ասում է քահանան:

Ըստ նրա ինչ որ տեղի է ունեում Հելոուինի ընթացքում չունի նպատակ և զավեշտ է`սարսափ,կախարդների և ուրվականների կերպարներ,դդումի պաշտամունք է, որը պտտվում է դատարկության շուրջ: Շատերը ասում են, որ տոնի մեջ բացասական ոչինչ չկա և բոլորը թող ուրախանան, իսկ ահա քահանան այլ կարծիքի է.: Այդ խրախճանքերը ըստ քահանայի դրսի ուժերի կողմից երևի հաշվարկված են, որպեսզի շեղեն հային:Բանախոսը ցավով է նշում, որ մեր հասարակությանը ներշնչում է չարը և Հելոուինին մասնակցող շատ անձինք քահանայի խոսքով չեն հասկանում թե ուր են գնում:Բացի այդ հայ հասարակության մեջ շատ կան այնպիսի երևույթներ, որոնք հարիր չեն հային օրինակ միասեռականությունը, որ ներմուծվում է մեր երկիր և պաշտպանվում:Իսկ սա այնպիսի երևույթ , որը ի վերջո կտանի կործանում: Եթե հայը ցանկանում է ուրախանալ կամ կառնավալներ կազմակերպել այդ դեպքում քահանան առաջարկում է առաջ բերել ազգայինը:,-մեկնաբանում է տեր Բաբկենը և հավելում, որ Հայաստանում կա մշակույթի նախարարություն, թող նստի և մտածի ինչ պետք է անել, քանի որ մենք շատ արժեքներ ունենք և եթե կա կառնավալներ նշելու առիթ, ապա թող լինի միայն ազգայինը ,որը կուղորդի դեպի բուն բարիկենդանը,այսինքն ճանապարհ դեպի դրախտ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում