livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

helloweenԵթե դուք տեսել եք իսկական մղձավանջ ու սեփական կաշվի վրա զգացել դժոխքում լինելու սարսափը, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, որ վատ երազ եք տեսել, այլ պարզապես երեկ  գիշեր անցել եք երեւանյան կենտրոնական փողոցներով: Այո, հայերս հերթական տուրքը տվեցինք օտարածին սատանայական հելուեն կոչված տոնին (թեպետ բոլորովին էլ տեղին չէր տոն համարը)` մեր իրականություն ընդունելով եւս մի խայտառակ աղբ:

Զարմանալիորեն, օրինակ, Հյուսիսային պողոտայում կարելի էր տեսնել ծնողների, ովքեր իրենց փոքրիկ վհուկի ձեռքը բռնած (դժվար էր այդ կերպարով երեխա անվանել) ինչ-որ դժոխային խրախճանքի էին մասնակցում, մինչդեռ, հավանաբար, նույն ծնողը դժվար թե, Ծաղկազարդին, Քրիստոսի Պայծառակերպության տոնին կամ Սուրբ Ծննդյան օրը իրենց փոքրիկի ձեռքը բռնած եկեղեցի կգնան: Իհարկե, հիմա ոմանք պետք է ասեն, որ նման տոն ենք ուզում ունենալ, բայց չէ՞ որ ունենք ի հակադրություն այս սատանայապաշտության, Բարեկենդանը ու կարող ենք վայրահաչելու փոխարեն «ջան գյուլում ասել»  եւ մասշտաբային տոնել: Մինչդեռ ոչ, դրա փոխարեն մեզ ավելի սրտամոտ է հիստերիկ բղավոցները, Հյուսիսային պողոտայում լուսամփոփերը ջարդուխուրդ անելն ու մահվան կերպար ընդունելը: Էլ չասենք, որ որոշ բնակիչներից բազմաթիվ բողոքներ ենք ստացել, քանի որ վհուկներ, եղանով մահեր ու տարատեսակ այլանդակ կերպարներ ներխուժել են տներ ու կոնֆետ պահանջել: Մի պահ պատկերացրեք, երբ ձեր դիաբետիկ հիվանդ տատիկի դուռը գիշերվա ժամը 02:00-ին թակում է նույն ինքը` մահը, ու ոչ թե հրեշտակների ուղղությամբ, այլ չարքերի:

Մնում է եւս մեկ անգամ հորդորել ծնողներին իրենց երեխաներին զերծ պահել ինքնասպան եղած մարդու կերպար ընդունելուց, մահվան հետ թեւանցուկ զբոսնելուց ու արունախում դառնալու անհագ ցանկությունից, չէ՞ որ ագրեսիվ տոնի ազարտը կարող է պայթունավտանգ հետեւանքներ ունենալ:

alt

alt

alt

 

alt

Նյութն ու լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում