livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

Հայաստանի մտավորականների պատասխանը սփյուռքի մտավորականների նամակին

alt

Նախորդ շաբաթ սփյուռքի մեր մտավորականները`մոտ քսան հոգի բաց նամակ էին հղել ՀՀ իշխանություներին, ի պաշտպանություն Հայաստանում սեռական փոքրամասնությունների և աղանդավորների իրավունքերի պաշտպանությանը: Գրականագետ, բանաստեղծ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ խոսելով նամակից և այդ նամակը հեղինակողներց փաստեց, որ նման նամակներին վերաբերվում է բացասաբար: Նամակը ստորագրողներից են նաև Սերժ Թանգյանը և հայագի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով ըստ Հարությունյանի նստած իր տաքուկ միլիոնանոց սենյակում խրատներ է տալիս մեզ հեռվից հեռու, որ հայ ժողովուրդ արվամոլությունը այդքան էլ վատ բան չի և չպետք է ճնշել այդ խեղճ ու կրակ «մոլորվածներին», չէ որ նրանք էլ են իսան:

«Էգոիստ Էգոյանը թող լավ ֆիլմեր նկարահանի,«Արարատ» ֆիլմում թող չվախենա թուրքերին ասել այն ինչ նրանք արել են, պարզ ասի»,-ասում է Արտեմ Հարությունյանը և խորհուրդ տալիս Էգոյանին օրինակ վերցնել հրեա ռեժիսորներից, ովքեր քարը քարի վրա չեն թողնում պատկերելով հրեական հոլոքոստը: «Ընդհանրապես նմանատիպ նամակները, որոնք եվրոպայի և Ամերիկայի թելադրանքով են,շատ դեպքերում չեն պատկերացնում այն երկրների վիճակը, որոնց ուղղվում են այդ նամակները: Էգոյանը և Թանգյանը լավ կլիներ միավորվեին և նամակ գրեին աշխարհի տարբեր ղեկավարներին, թե ինչպիսօ պայմաններում է շրջապատված Հայաստանը, թե ինչպե՞ս է Ադրբեջանը միլիարդների զենք գնում, որպեսզի ռմբակոծի Ստեփանակերտը և ոչնչացնի հայ բնակչությանը, ահա այսպիսի նամակներ են մեզ հարկավոր»,-նշում է գրականագետը: Նա միասեռականներին վտանգավոր է համարում Հայաստանի համար, հատկապես այն դեպքում, երբ գենոֆոնդը պակասում է: Արտեմի Հարությունյանը լավատեսորեն հասարակությանը համեմատում է գետի հետ, որը իր հոսքի մեջ մաքրում է իր ափերը և ինչքան էլ հասարակության մեջ լինեն միասեռականներ միևնույն է այդ հասարակությունը չի հրաժարվի ամենագեղեցիկ`կնոջ և տղամարդու միջև եղած հարաբերությունից: Գրականագետը նաև հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ դպրոցներում չի ուսուցանվում սեռական դաստիարակություն.«Պետք է երեխան իմանա ամեն ինչ, որպեսզի չհղիանա 8-րդ կամ 10-րդ դասարանում: Սեքսին ասենք քխ և փակենք ու չադրան քաշենք գլուխը մեծագույն հանցագործություն է, հասարակությունը պետք է բաց լինի և բարոյական, որի շնորհիվ էլ մենք կլինենք բարոյական»,-նշում է Արտեմ Հարությունյանը:

 

ferdinantՔանդակագործ ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ մեկնաբանմամբ էլ համասեռամոլների և աղանդների թեմաները բարդ են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Համասեռամոլությունը ըստ նրա հիվանդություն է.«20-րդ դարի ամենամեծ վարակներից մեկը սա է, հիվանդություն է, որի համար մենք նամակ ենք ստացել:Ես չգիտեմ այլ ժողովուրդներ ինչպես են մտածում, բայց մենք հայերս մի շատ ծանր ճանապարհ ենք անցել, մեր պապերը, ապուպապերը ապրել են մեկ երթիկի տակ, մեր տատերը հայկական մագաղաթները շալակած Ցեղասպանությունից մազապուրծ եղած բերել հասցրել են այստեղ: Տեսել ենք ամեն ինչ: Մեր խորհուրդը ուրիշ է»,-շեշում է քանդակագործը և իր զարմանքը արտահայտում առ այն, որ նամակի հեղինակները լինելով հայ` նամակ են գրել, որպեսզի համասեռամոլներին տեղ տանք: Բանախոսի խոսքով համասեռամոլությունը միշտ էլ մերժվել է, քանի որ հակաբնական է.«Իսկ եթե հակաբնական է, ապա մենք այն պետք է մեկուսացնենք և թույլ չտանք որ ընդարձակվի: Սա հիվանդություն է, որը բուժվում է, սակայն չեն գնում բուժման, քանի որ ամաչում են, կամ գուցե վախենում են»,-փաստում է պրն. Առաքելյանը, ում մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ նախկինում նրանք այդքան շատ չէին, չնայած չի բացառում, որ նախկինում էլ համասեռամոլներ եղել են, սակայն իրենց շրջանակների մեջ: Իսկ այժմ, մարդիկ ուզում են, որ մենք նրանց ազատություն տանք, որպեսզի նրանք ավելի շատանան: «Տարիներ շարունակ ամբողջությամբ քանդեցին մեր ազգային ոգին աղանդներով, իսկ այժմ էլ ավելանում է սա: Սա ծանր հիվանդություն է, ինչո՞ւ են ցանկանում, որ մենք մտնենք այս խաղի մեջ,այս սրիկայության մեջ»,-մտահոգվում է Ֆերդինադ Առաքելյան: Ըստ նրա Հայաստանին ուղղված բաց նամակը իր մեջ միտում ունի, հակառակ դեպքում չէր գրվի նամակը:



ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում