livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

gomikԳաղտնիք չէ, որ Հայաստանն այժմ փորձում է դուրս պրծնել այլասեռության ճիրաններից: Քաղաքացիները մերժում են նույնասեռականներին պաշտպանող եվրոպական օրենքները: Եւ այս խնդրի շուրջ օրեցօր քննարկումները շատանում են: Իրենց ոլորտի մի շարք ակտիվ գործիչներ դուրս են եկել պայքարի ընդդեմ «Խտրականության» օրենքի: Այսօր նման մի միջոցառում էլ հրավիրել էին հոգեւթերապեւտ, հիպնոտերապեւտ Սիրինա Առաքելյանը եւ  սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:Թեման` դեմոկրատիան եւ միասեռականությունը: Դեմոկրատիայի անվան տակ շատ հեշտ է առաջ տանել ցանկացած այլասեռություն, բայց արդյո՞ք չկան նույն այդ դեմոկրատիային հակասող դրույթներ: Պարզվում է , որ կան:

 

Այս մասին նշեց Սիրինա Առաքելյանը. «Միշտ խոսվում է այն մասին, որ ավելի դեմոկրատական է , երբ նույնասեռականների Զարուհուները չեն ոտնահարվում, այդ երեւույթը նորմալ է ընդունվում: Բայց մենք գիտենք, որ համասեռամոլությունը, որպես հիվանդություն հանվել է հիվանդությունների համաշխարհային ցանկից : Բայց դրա տակ բազմաթիվ այլ երեւույթներ կան թաքնված, որոնք ավելի խորը վերլուծության կարիք ունեն : Կա տեսություն, որ երկրի վրա բնակչությունը երկրաչափական պրոգրեսիայով է աճում , մինչդեռ ռեսուրսները, որոնք պետք են այդ բնակչության գոյությունը պահպանելու համար, աճում են հանրահաշվական պրոգրեսիայով: Այսինքն կգա մի ժամանակ երբ ռեսուրսները չեն բավականացնի մարդկության գոյատեւման համար: Արհավիրքները, պատերազմները հիվանդությունները նրա համար են, որպեսզի կրճատվի մարդկության թվաքանակը:

Ներկայիս քաղաքակրթությամբ պատերազմներ խրախուսելը լավ չի ընկալվում: Այդ պատճառով խելացի մարդիկ դիմում են համասեռամոլության պրոպագանդային, որպեսզի բնակչության թվաքաանակը կրճատվի, քանի որ համասեռամոլները զրկված են սերունդ տալու ունակությունից: Բայց համասեռամոլությունը հիվանդությունների ցանկից հանելը ոչ դեմոկրատական մոտեցում է այլ հիանդությունների նկատմամբ, որոնց նույն դասին կարելի է դասել :Համասեռամոլություն հիվանդությունը հիմնականում պայմանավորված է տրանսսեքսուալիզմով, որը ինքնագիտակցության խանգարման մի ձեւ է :

Եթե մարդը իրեն համարում է օրինակ՝ Ն.  Բոնապարտ, դա ինքնագիտակցության խանգարում է , պաթոլոգիա, սակայն երբ այդ նույն մարդը տղամարդ է, բայց իրեն կին է զգում, որքանո՞վ է  այդ անձը առողջ: Եվրոպական օրինակով ստացվում է, որ այդ մարդը լիովին առողջ է : Իսկ որքանո՞վ է այս պնդումը դեմոկրատ  մյուս հիվանդությունների հանդեպ: Ստացվում է, որ անառողջ մարդը հասարակության մեջ կարող է  ավելի վեր դասվել առողջ մարդուց: Հիվանդ մարդուն ասել, որ նա հիվանդ է տալ բժշկական եզրակացություն դա չի նշանակում խախտել նրա իրավունքները»:

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն էլ հավելեց. «Սեռական կողմնորոշման միասեռական ձեւը չի նշվում որպես պաթոլոգիա, իհարկե բացառություն է կազմում այն դեպքը, եթե անձը հասկանում է, որ դա հիվանդություն է  եւ դիմում է բժշկի իր կողմնորոշումը փոխելու համար: Կարելի է ասել պոպուլիացիայում տարբեր գրական տվյալներով համասեռամոլությունը չի անցնում 5 տոկոսը: Միասեռական կողմնորոշում ունեցող անձինք զրկված են սերունդ տալու հնարավորությունից եւ որոշակի սահմանափակումներ կան նրանց ընտրության հարցում : Այդ պատճառով նրանց մեջ բավականին մեծ է իրար պաշտպանելու, սատար կանգնելու հատկությունը: Կարեւոր խնդիր է նաեւ դեռահասներին մեծ ուշադրություն դարձնելը, քանի որ նրանք ունեն ոչ լիարժեք ձեւավորված սեռական կողմնորոշում , եւ այդ ընթացքում համասեռամոլության պրոպագանդան կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ դեռահասի համար: Հայաստանում ավելի շատ քողարկված միասեռականություն կա, այսինքն կան մարդիկ ովքեր ամուսնացած են ունեն ընտանիք, որտեղ չկա ներդաշնակություն »:

Փաստ է , որ եվրոպական մի շարք երկրներում 4-5 տարեկան երեխաներին քարոզում են համասեռամոլություն , օրինակ թե ինչպես 2 արու ընձուխտներ սիրում էին իրար եւ ցանկանում էին երեխա ունենալ, բայց քանի որ դա իրենց մոտ չէր ստացվում գտան կոկորդիլոսի մի ձու եւ իրականացրեցին իրենց երազանքը: Ինչպե՞ս կարող է նման քարոզը չանդրադառնալ այդ փոքրիկների հոգեկան առողջության վրա: Ի՞նչ կարող են անել ծնողները:

«Զարուհու» այս հարցին պարոն Հակոբյանը պատասխանեց .«Ընդհանուր առմամբ բժշկական տեսանկյունից հակացուցված է ցանկացած տեսակի սեռականության պրոպագանդան, այդ թվում նաեւ միասեռականության քարոզը, քանզի տարիքային տարբեր խմբերում տարբեր կերպ է ընկալվում մատուցված նյութը : Եթե որոշ երկրներում դա բացահայտ պրոպագանդա է , ապա կան երկրներ որտեղ այն քողարկված է : Այդ քարոզը շատ բացասական կարող է անդրադառնալ երեխաների հոգեսեռական զարգացման փուլերի ճիշտ հերթակայման վրա : Ցանկացած հայ ընտանիքի ծնողների համար մեծ աղետ է երբ իրենք իրենց երեխայի ամուսնության շրջանում արձանագրում են, որ նրա մոտ առկա է հոմոսեքսուալ կողմնորոշում: Դա կարող է լինել նույն այդ պրոպագանդայի արդյունքը»:

Ես շատ լավ հիշում եմ, որ տարիներ առաջ մի սերիալ էր ցուցադրվում, որը դիտում էին գրեթե բոլոր հայ ընտանիքները, սակայն այդ նույն սերիալում շատ ակնհայտ պրոպագանդվում էր համասեռամոլությունը: Երբ մայրը իմանում է, որ տղան համասեռամոլ է , ամեն կերպ աջակցում է նրան: Կամ համասեռամոլության պրոպագանդայի ամենակարեւոր տարերից մեկը որեւէ հայտնի մարդուն, որը այլեւս չկա համասեռամոլ անվանելն է :Այնուհետեւ փորձել մարդկանց վրա հոգեբանորեն ներազդել, այն հարցով, թե դուք ատում եք նրան, ինչու չէ որ նա մեծ բարձունքների է հասել, նրան ընդունում է ամբողջ աշխարհը, եթե դուք նրան չեք ընդունում, ուրեմն դուք բարի մարդ չեք ձեզ չեն կարող սիրել : Եվ վերջում, երբ որեւէ քաղաքական գործիչ իր թեկնածությունն է դրել ասենք նախագահական ընտրություններում, եւ եթե նրան ներկայացնում են որ օրինակ 500.000 մարդ համասեռամոլ է , նա բնականաբար օրենքներ էլ կընդունի , պաշտպան էլ կկանգնի, զուտ նրան համար, որպեսզի ստանի այդ կես միլիոն ձայները: Եւ սրանով մարդկությունը գնում է կործանման:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում