livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

alt«Ազդակ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կլոր սեղան» քննարկում, թեման` «Ծխելու դեմ օրենսդրությունը, դրա կիրառման խնդիրները եւ զարգացման ուղղությունները»  : Թեմայի շուրջ խոսեցին «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, գիտությունների դոկտոր Լեւոն Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը եւ Իշխան Խաչատրյանը , Առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի , տեղեկատվական եւ վերլուծական հարցերով փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը, ՃՈ ճանապարհապարեկային ավագ տեսուչ Միքայել Մուրադովը:

Քննարկումը սկսեց «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, գիտությունների դոկտոր Լեւոն Բաղդասարյանը. «Մեր երկրում, թեպետ մեր պատական օրենքները կան, բայց ծխելու դեմ պայքարին ուղղված ոչ մի գործառույթ չի իրականացվում, ավելին ծխելու կուլտուրան մեր երկրում իսպառ բացակայում է: Բավական է քայլել, ցանկացած պուրակով, երթեւեկել քաղաքային տրանսպորտով եւ տեսնել այդ կուլտուրայի «արդյունքը»: Գրեթե բոլոր վարորդները, անցորդները ծխախոտի մնացորդը նետում են փողոց: Այս ամենի դեմ պետք է պայքարի հասարակությունը իդեմս իշխանությունների »:

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ հավելեց .«Ես գտնում եմ, որ ծխելու դեմ պայքարը, ոչ այնքան օրենսդրական կարգավորման խնդիր ունի, ինչքան քաղաքացիական վարքի եւ տրամադրվածության: Եկեք չմոռանանք, որ այժմ ծխելու համատարած քարոզ է իրականացվում գովազդի, ֆիլմերի, հեռուստասերիալների միջոցով: Երբ քո սիրած հերոսը ֆիլմում սիգարետը ձեռքին մտորում է լուրջ թեմաների մասին եւ սցենարով գրված է, որ հենց այդ սիգարետն է օգնում ճիշտ լուծում գտնել դա իրոք սարսափելի է: Օրենսդրորեն պետք է այս քարոզը արգելվի եւ շուտով այդ օրինագիծը կնդունենք»:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ Միքայել Մուրադովի խոսքով՝ 2013-ին կազմվել է 350 արձանագրություն, որի 70 տոկոսը վարորդների կողմից ծխելու դեպքերն են : Նա ավելացրեց . <ՃՈ ամեն օր պայքարում է ծխելու դեմ` հայտնաբերելով և արձանագրելով նման դեպքերը, սակայն մեզ պետք է աջակցեն նաև քաղաքացիները»: ՃՈ տեսուչ Միքայել Մուրադովը հիշեցրեց. ։

-հայտարարեց ԱՆ տեղեկատվական և վերլուծական հարցերի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Բազարչյանը,- ։

Բանախոսները համակարծիք են, որ ծխելու դեմ պայքարին պետք է ներգրավի կառավարությունը,այսինքն` պետք է լինի սոցիալական գովազդներ, գիտահանրամատչելի հաղորդումներ ` ծխախոտի վնասակարության մասին, քանի որ նրանք գտնում են` լավ է մեկ անգամ տեսնել , քան մի քանի անգամ պատժվել օրենքով;

Տեղեկացնենք, որ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնում 2014թ.-ի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀԵՀ-ի աջակցությամբ` ՀՀ նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում