livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

 

altՓենսիլվանիա նահանգի Կեննետ-Սկվեր քաղաքում Ամանորից ընդհամենը մի քանի րոպե առաջ չժանգոտվող պողպատից կպատրաստեն հսկայական սունկ: «Associated Press» գործակալության փոխանցմամաբ այս միջոցառումը նախատեսված է դեկեմբերի 31-ին:

Մետաղյա սունկը, որը ունի 2 մետր լայնություն և 2,5 մետր բարձրություն քաղաքի հրապարակում կտեղադրվի վերամբարձ կռունկի միջոցով: Այդ ընթացքում փողոցում հավաքված բնակիչները ինչպես ենթադրվում է պետք է հաշվեն վայրկյանները, երբ մուտք կգործեն 2014 թվական: Թե քաղաքի բնակիչները ինչպես են վերաբերվում այս նախաձեռնությանը ոչինչ չի ասվում:

Այս տարի սունկը ընտրվել է, որպես Ամանորի խորհրդանիշ, քանի որ Ամերիկայում այս քաղաքը համարվում է սնկի հայրենիք:

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը Ամերիկայում միայն այս քաղաքը չէ, որ որոշել է զարմացնել իր բնակիչներն:Օրինակ փենսիլվանյան Բեթլեհեմում` հունվարի 1-ին կկանգնեցվի արձան, որը կպատկերի կոնֆետներ, իսկ Իստոնիայում` կկանգնեցվի մատիտ պատկերող հսկա արձան:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում