livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

alt«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը՝ ով բարձրացրել է Կոմայգին տրանսվիստիտներից ազատելու և երեխաներին վերադարձնելու պահանջը,  այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը սպառնալիքներ է ստացել որոշ պաշտոնյաների կողմից, ովքեր «մեծավարի» խորհուրդ են տվել այլևս քիթը չխոթել այդ խնդրի մեջ:

Սևանը հրաժարվեց նշել այդ մարդկանց զբաղեցրած պաշտոններն ու անունները, քանի որ չունի խոսակցության ձայնագրությունները և այդ պատճառով իրեն կարող են մեղադրել զրպարտության մեջ: Միայն նշեց, որ Անդրանիկ Մարտիրոսյան անունով մի մարդ ֆեյսբուք սոցիալական կայքով իրեն գրել  է, որ այլևս չխառնվի տրանսվիստիտներին վերաբերող հարցերին և հրավիրել է քաղաքապետարան իր հետ հանդիպելու: Սևանը ասաց, որ այս մարդուն հատկապես զայրացրել էր իր հրապարակած տրանսվիստիտի նկարը՝ քաղաքապետարանի ֆոնին:

Նա նաև ասաց, որ Կարաբինա մականունով տրանսվիստիտը ինչ-որ կերպ ճշտել է իր հեռախոսահամարը, զանգահարել և սպառնացել է իրեն հաշվեհարդար տեսնել, նաև ասել է, որ մոտ ժամանակներս գեյ շքերթ են կազմակերպելու և եթե բախումներ լինեն Սևանին են մեղադրելու դրանք հրահրելու:


Մարինե Բարսեղյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում