livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

brniԵրեկ` նոյեմբերի 25-ին, տեղի ունեցավ ՙԸնդդեմ կանանց նկատմամբ բռնության՚ կոալիցիայի կողմից  կազմակերպված քայլերթը:

Քարոզարշավն ուղղված էր ամբողջ աշխարհի կանանց, աղջիկների, երեխաների նկատմամբ իբր բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն եւ նրանց ձայնը լսելի դարձնելուն:

Քայլերթն իրականացվում էր սակավաթիվ մարդկանցով, ավելի ճիշտ` հազիվ տասից տասնհինգ հոգի: Միգուցե, երթին չմասնակցելը բողոքի յուրահատուկ դրսեւորո՞ւմ էր կանանց կողմից, չէ որ տվյալ նախաձեռնության թիկունքում են կանգնած մի շարք գրանտակեր կազմակերպություններ, դրան էլ ավելացավ վարչապետին կից Կանանց խորհրդի գենդերապաշտական հայտարարությունը: Ինչեւէ, չեղած բանից նման մեծ աղմուկ հանելը կհանգեցնի նրան, որ սեփական երեխայիդ ծնողաբար կշտամբելիս` նրա վառ երեւակայության արդյունքում, վանդակավոր արեւ կարող ես տեսնել...

Ի դեպ, հարկ է նկատել, որ ԱՄՆ-ում ընտանեկան բռնությունը թվային հարաբերակցությամբ 28 անգամ ավել է, քան Հայաստանում, սակայն նման ոգեւորությամբ այդ հարցը չի քննարկվում: Այս պարագայում մնում է լուրջ մտածել, նմանատիպ քայլերթների կազմակերպումն ավելի շատ բռնության հակաքարոզ է, թե քարոզ:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում