livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

 


altԿոկտեյլային արբեցումով ողողված «Speakeasy Restaurant & Cocktail Bar»-ը ներկայացրեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Johnnie Walker Cocktail» բարմենների մրցույթը: 100 մասնակիցներից եզրափակիչ փուլ անցած 6 բարմեններն էլ հանդիսանում էին Հայաստանի բարմենների ասոցիացիայի լիիրավ անդամներ, որոնցից յուրաքանչյուրը altներկայանում էր իր հեղինակային կոկտեյլով: Մրցույթի մասնակից բարմենները իրենց 1920-ական թվականներին բնորոշ ամերիկյան  համազգեստով և կոկտեյլային խաղով սրահի մասնակիցներին անմասն չպահեցին նաև շոու-ծրագրից:

Լավ տրամադրության, մասնակիցներին ոգեշնչով բուռն ծափողջույնների և կոկտեյլային հյուրասիրության ներքո հնչեցվեց հաղթողի՝ Մերուժան Պետրոսյանի անունը՝ «Հակասթրես» կոկտեյլով: Մերուժանը՝ իբրև հաղթող, 2014 թվականի հոկտեմբերի 1-4-ը կմասնակցի Մոսկվայի «Moscow Bar Show»-ին իր վաստակած ուղեգրով:alt

Ժյուրիի անդամներն էին Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը, «Spring PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, պրոդյուսեր և հաղորդավար Հակոբ Հակոբյանը, ովքեր կոկտեյլների գնահատման և հաղթողին որոշելու համար ուղղորդվում էին հետևյալ չափորիշիչներով՝

  • կոկտեյլի տեսքը, բույրը և համը,

  • բարմենների ստեղծագործականությունը և համազգեստը,

  • բանավոր ներկայացումը:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում