livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

 


altRoyal Gor Studio ընկերությունը Խորեն Գեւորգյանը հիմնադրել է ԱՄՆ-ում, այն գործում է արդեն 32 տարուց ավելի, ընկերությունն այս տարի աշխարհահռչակ FOX ընկերության HOT LIST Los Angeles-ի կողմից արժանացել է Best Videographer 2013 մրցանակին: Այս հաջողությունը պատահականություն համարել չի կարելի, իսկ ինչպես քայլ առ քայլ Royal Gor Studio-ն հասավ իր բարձրակետին` "Զարուհին" փորձեց պարզել ԽՈՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ:- Իմ գործունեությունը տեսագրման ասպարեզում սկսել եմ 1981 թվականից, իսկ 1972-ից զբաղվել եմ լուսանկարչությամբ, բայց քանի որ սովետական երկրում ապրելու ժամանակաշրջանում չունեի օֆիցիալ բիզնես, որոշել էի, երբ տեղափոխվեմ ԱՄՆ-ը բնակվելու, հենց այդ ժամանակ էլ կանվանակոչեմ ընկերությունս Royal Gor video Production: Այն ստեղվել է 1994 թվականի մարտի 22-ին, ընկերության անունը գրանցել եմ Գոռի`որդուս ծննդյան օրը: - Տարիների ընթացքում ի՞նչ հաջողություններ է գրանցել ընկերությունը:
- Հաջողությունները գրանցվել են կատարված ճիշտ գործի արդյունքում: Ես հիմնականում հարսանյաց հանդեսներ եմ նկարում, բայց հաճախ նաեւ համերգներ եւ տարբեր միջոցառումներ: Հարսանեկան արարողություն նկարելն արվեստ է, այն շատ ճիշտ ձեւով պետք է ներկայացնել որպեսզի տեսահոլովակը դիտողները հաճույք ստանան թե՛ քո աշխատանքից եւ թե՛alt հարսանյաց ծիսակատարությունից: Այս երկար տարիների հաջողությունը գեղարվեստորեն ձեւավորված աշխատանքի շնորհիվ է: Իհարկե, հաջողության մեջ մեծ դեր ունեն մեզ հետ համագործակցող իմ լավ ընկերները, տեսագրող օպերատորները` Արտյոմ Ղազանչյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Միշա Խաչերյանը, եւ չմոռանամ նշել վիդեո մոնտաժի մասնագետներին` Մանուկ Մարգարյան եւ Տարոն Ղազարյան: Բայց առաջին օգնականս այս գործում եղել է տղաս` Գոռ Գեւորգյանը: Նման մարդկանցով կազմել աշխատանքային խումբ եւ աշխատել բարեխիղճ` կարծում եմ կարող էր միայն լավ արդյունք տալ, եւ այդ լավ արդյունքի շնորհիվ էլ հրավերներ ենք ստացել Հայաստան եւ աշխարհի տարբեր երկրներ` հարսանյաց հանդեսներ նկարահանելու համար: - E-Entertainment, History channel, Kodak theatre, Gibson amphitheater, Ford amphitheatre... Լուրջ հաջողություն է նման հեղինակավոր ընկերությունների հետ համագործակցությունը:
- Մեր ընկերությունը նկարահանել է տարբեր միջոցառումներ` նշված աշխարհահռչակ համերգասրահներում: Ասեմ, որ մեզ համար շատ մեծ պատասխանատվություն է եղել աշխատել այդպիսի հզոր ընկերությունների հետ, բացի պատասխանատվությունից` ես եւ իմ թիմը ստացել ենք մեծ բավականություն: Շատ հետաքրքիր է, երբ կանգնած ես լինում "Կոդակում", որտեղ ամեն տարի "Օսկար" մրցանակաբաշխությունն է անցկացվում, ինչ-որ հպարտություն ես զգում քեզ համար, եւ հատկապես այն ազգի համար, որի որդին ես, որ հնարավորություն ունես աշխատելու նման հարթակում: Նրանցից բավականին հաճախ ենք հրավերներ ստանում...- HOT LIST.com-ի կողմից արժանացել եք Best Videographer 2013 մրցանակին: Սա 2013 թվականի հաջողության բարձրակե՞տն էր, թե ընկերության գործունեության ողջ ընթացքի ամենաշոշափելի ձեռքբերումը:
- Աշխարհահռչակ FOX ընկերության HOT LIST Los Angelesi-ի կողմից արժանանալ Best Videographer 2013 մրցանակին, արդեն կարող եմ ասել, մեծ հաջողություն է, որ դա մեր նկարահանած լավագույն տեսահոլովակի համար ստացած մրցանակն է, այն նկարահանելու համար օգտագործվել են ոչ սովորական ոճի նկարահանումներ` հարսանիքի ժամանակ եւ ներկայացվել են շատ ճիշտ ձեւով տեսահոլովակում: Շնորհակալ եմ մեր ընկերության հասարակայնության հետ կապերի մասնագետ Աշոտ Բարսեղյանից, անձամբ քվեարկության ընթացքին հետեւելու եւ իհարկե` այս պատվոգրին արժանանալու համար:- Ի՞նչ տվեց այս մրցանակն ընկերությանը, Ձեզ համար սպասելի՞ էր, որ կստանաք այս մրցանակը:- Ճիշտն ասած` ինձ համար շատ անսպասելի էր, ինձ կարծես մի նոր շունչ տվեց, որ նոր ստեղծագործական ջանքեր ներդնեմ նկարահանումների աշխատանքային պրոցեսում: Իմ անձնական ձգտումը եղել է հետեւյալը` միշտ պետք է նոր բան ստեղծել, թարմացնել մասնագիտական գիտելիքներդ եւ մտածել միայն աշխատանքային հաղթանակի մասին:


ՄԻՇՏ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՍՏԱՆԱԼ ԱՐՎԵՍՏ ԵՎ ՈՐԱԿ


alt"Իրավունքը" զրուցեց նաեւ ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով իր անունով անվանակոչված Royal Gor Studio-ի լուսանկարչության բաժնի ղեկավարման պարտականությունն իր վրա է վերցրել դեռ 4 տարի առաջ: - Ե՞րբ դարձաք Ձեր անունը կրող ընկերության մի մասը եւ սկսեցիք Ձեր համապատասխան գիտելիքներն օգտագործել հօգուտ ընկերության: - 4 տարի առաջ, երբ որոշեցի զբաղվել լուսանկարչությամբ եւ բացել նոր ընկերություն, արդյունքում Royal Gor Video Production-ին միացա, եւ այն ունեցավ 2 մասնաճյուղ` վիդեո եւ ֆոտո: Հայրս զբաղվեց վիդեո գծով, ես էլ ինձ վրա վերցրեցի ֆոտոյի բաժինը, եւ մինչ օրս մեջք մեջքի տված աշխատում ենք եւ գնում ենք առաջ: - Ի՞նչ առանձնահատուկ մոտեցում եք ցուցաբերում աշխատանքին, որ Ձեր աշխատանքի պահանջարկը կա նաեւ այլ երկրներում, գիտենք, որ շատ հրավերներ եք ստանում… - Հորս շնորհիվ Royal Gor Studion-ը 32 տարուց ավելի աշխատում է, պարգեւելով շատ մարդկանց երջանիկ պահեր, դա անելով բավականին բարձր որակով եւ տվյալ ժամանակահատվածի լավագույն տեխնիկայով: Մենք ունենք տարբեր համագործակցությունների բազմաթիվ օրինակներ, տարբեր ընկերությունների եւ երկրներիalt հետ: Հենց Հայաստանում էլ ունենք բավականին հաջող եւ գեղեցիկ նախագծեր` նկարահանման համար, նորապսակների անունները, իհարկե, կոռեկտության սահմանները պահելու համար նշել չեմ կարող, նրանց թվում են նաեւ բարձրաստիճան մարդկանց ընտանիքի անդամներ: Մեզ հետ աշխատում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, դա կլինի արվեստ, սպորտ, քաղաքականություն... Բայց ամենակարեւորը` մենք միշտ փորձում ենք անել հնարավոր ամեն բան` արվեստ եւ որակ ստանալու համար: Հավատացեք` հարսանյաց հանդեսը կարելի է այնքան լավ նկարահանել, որ դիմացինդ այն ընկալի որպես յուրահատուկ մի աշխատանք:- Երբ աշխատում եք աշխարհահռչակ ընկերությունների հետ, աշխատանքային պրոցեսի հիմքում դրված սկզբունքները փոփոխության ենթարկվո՞ւմ են` պատասխանատվության ավելացման հետ կապված:-Իսկապես բավականին մեծ պատասխանատվություն է` աշխատել նման հսկայական համերգային նախագծերի վրա, եւ ամեն անգամ ասես քննություն ես հանձնում քո գիտելիքների, փորձառության եւ իհարկե` արածդ աշխատանքի համար: Մեր ընկերության հաջողությունը գալիս է երեւի թե հենց մեզ հետ աշխատող թիմի նպատակասլաց եւ պարտաճանաչ լինելուց:alt - Best Videographer 2013 մրցանակն ստանալու մասին ի՞նչ կասեք, ի՞նչ զգացողություններ ունեցաք այս իրադարձության հետ կապված:- Մեկնել էի Լաս Վեգաս` սեմինարների, եւ այնտեղ ինձ զանգահարեց մեր ընկերության PR բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը եւ ասաց, որ մենք մասնակցում ենք նման հետաքրքիր մրցույթի, գաղափարն ինձ դուր եկավ, քանի որ գլոբալ եմ մտածում միշտ: Այնուհետեւ մոռացա այդ մրցույթի մասին, եւ 2 շաբաթ հետո զանգ ստացանք. իմացանք, որ մեր ընկերությունը ըստ FOX աշխարհահռչակ ընկերության` HOT LIST Los Angelesi-ի կողմից ճանաչվել է հաղթող` Best Videographer 2013 անվանակարգում: Շատ անսպասելի էր եւ հուզիչ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդականցից, ովքեր քվեարկել են մեր օգտին, դա մեզ համար մեծ հպարտություն է: Այս տարվա ամենակարեւոր եւ հաճելի պահերից մեկն էր անձամբ ինձ եւ իհարկե մեր ընկերության համար: Իսկ եթե նայենք տարիների կտրվածքով, ապա կարծում եմ` այս հաղթանակն ամենախոշոր ձեռքբերումն էր, իհարկե, մարդկանց հարգանքից եւ վստահությունից հետո: Կարեւոր է, որ անում ես մի գործ, որն ինքդ շատ սիրում ես, իսկ մարդիկ դա նկատում եւ գնահատում են:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում