livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Հնդկաստանում մի խումբ տղամարդիկ գնացքում հարձակվել էին 90-ից ավելի աշակերտուհիների եւ նրանց ուղեկցող ուսուցիչների վրա: Բռնաբարությունների փաստերի մասին տեղեկություններ չէին հայտնվել, սակայն ՙհնդկուհիները ուղեկիցների կողմից ենթարկվել են վիրավորանքների, ծաղրի եւ անբարո ակնարկների՚:

Ըստ Հնդկաստանում տարածված լրատվության` ՙԱղջիկները վերադառնում էին Պատնայի ճամբարից, որտեղ մնացել էին երկու օր: Երբ ժամանել էր գնացքը, աղջիկները տեսել էին, որ նախապես իրենց պատվիրած տեղերն անծանոթ տղամարդիկ են զբաղեցրել: Տղամարդիկ պնդել էին, որ պատրաստվում են աշխատանքի ընդունվել երկաթուղային ընկերությունում եւ հարցազրույցի են մեկնում՚: Ուսուցիչները դիմել էին տրանսպորտային ոստիկանությանը, սակայն վերջիններս անտեսել էին ահազանգը եւ ոչինչ չէին ձեռնարկել: Աղջիկները մեկ վագոնում մենակ էին մնացել մի խումբ տղամարդկանց հետ: Գնացքը շարժվելուն պես, խուլիգանները սկսել էին անհանգստացնել աղջիկներին:

Ուղեւորներից կամ գնացքի աշխատակիցներից ոչ ոք չէր միջամտել: Չորս ժամ անց տղամարդիկ իջել էին Կոդերմա կայարանում: Հնդկաստանում նման դեպքերի վրա առանձնապես ուշադրություն չեն դարձնում, եւ ուսուցիչների կողմից ներկայացված դիմումները, հավանաբար, ընթացք չեն ստանա:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում