livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

transՎերջերս մի շարք  բարձրագույն եվրաամերիկյան կառույցներ` ի պաշտպանություն գենդերների կոչերը հանգեցրին նրան, որ նույնասեռականները, տրասվիստիտները եւ այլ տարատեսակ աղտածին կերպարներն իրենց իրավունք վերապահեցին սկսել բացահայտ սպառնալիքներ հնչեցնել պոռնկության,  այլասերվածության, ինչու ոչ, նաեւ մանկապղծության դեմ ստորագրահավաք իրականացնող ՙՄենք՚ երիտասարդական  կազմակերպության փոխնախագահ  ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ դեմ:

Ըստ նրա.
-Սպառնալիքները սկսել են նոյեմբերի 10-ից: Հենց առաջին ակցիան տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին, դրանից հետո Կարաբինա մականունով տրանսվիստիտը` մեր տեղեկություններով նույն ինքը` Գուրգենը, odnoklassniki սոցիալական կայքով գրեց, որ եթե իմ գործողություններից ետ չկանգնեմ, ապա նրանք գեյ-պարադ կանցկացնեն հենց Կոմայգում, եւ եթե բախումներ հրահրվեն, ապա իրենք ինձ կմեղադրեն այս ամենի մեջ: Ես բացատրեցի, որ մեր պայքարը կոնկրետ մարմնավաճառության դեմ է, այլ ոչ թե` իրենց, չէ որ մանկական այգում նման բաներ չի կարելի իրականացնել: Սկզբում նա ճիշտ ընկալեց ու համաձայնեց, սակայն մոտ տասը րոպե անց կայքով զանգահարեց ու սկսեց գոռալ եւ ինչ-որ բաներ ասել` իբր թե ինձ լավ պետք է պահեմ, այլապես ոտքերս կջարդեն եւ այլն:

Սպառնալիքներ եմ ստացել նաեւ facebook-ով, ՙՋոն Նելսոնից՚` մեկնաբանության տեսքով, որի մեջ գրված էր, որ ես ինձ խելոք պետք է պահեմ, որ ինձ ինչ-որ մարդիկ կմոտենան, եւ որ ես մենակ եմ, իսկ նրանք երեք անգամ ավելի շատ ու, որ Երեւանն իրենց քաղաքն է: Այս մեկնաբանությունից հետո նույն Կարաբինան զանգահարեց եւ նույնը կրկնեց` ասելով, որ իրենք այնպես կանեն, որ ես Հայաստանում այլեւս չապրեմ:

Զանգեր` սպառնալիքի տեսքով, շատ եմ ստանում: Երեկ գիշերն, օրինակ, զանգ ստացա փակ համարից, զանգահարողը ներկայացավ որպես Արմեն ու ասաց, որ ինձնով հետաքրքրված են շատ լուրջ մարդիկ, եւ որ ինձ խորհուրդ են  տալիս հեռու մնալ տրասվիստիտներից, որ քաղաքն իրենցն է, ինչպես ուզեն, այնպես էլ կվարվեն: Ի դեպ, նշեմ, որ Կարաբինա մականունով տրանսվիստիտը զանգահարել ու ասում էր, թե ինձ դատի է տալու` իր նկարը տարածելու համար: Ես կոչ եմ անում երիտասարդներին համախմբվել, մասնակցել մեր ակցիաներին եւ պայքարել մեզ հետ միասին:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում