livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

paradՍեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով միասեռականության մասին՝ ասաց, որ չնայած դա ընդունված է համարել սեռական ուղղվածության խանգարում, բայց չի համարվում հիվանդություն. «Սեռական շեղումները բնորոշ են նրանով, որ կարող են ի հայտ գալ վաղ հասակից, կան սեռական շեղումներ, որ ձևավորվում են ներարգանդային փուլում, և մինչ այժմ ամբողջությամբ պարզված չէ՝ դա ժառանգակա՞ն բնույթ ունի, թե՞ ոչ»:

Ինչպես նշեց բանախոսը, միասեռականները հիմնականում կասկածամիտ են, առանձնացած շրջապատից, նյարդային: Նրանց համար զուգընկերոջից բաժանումը կարող է անգամ ինքնասպանության հիմք լինել, մինչդեռ կին-տղամարդ հարաբերություններում բաժանումն ավելի մեղմ են տանում երկու կողմն էլ: 

Ասուլիսի մյուս բանախոս՝ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն էլ ընդգծեց, որ համասեռամոլությունը մի դեպքում՝ բարոյական, մյուս դեպքում՝ սոցիալական խանգարում է: Ինչ վերաբերում է տրանսսեքսուալիզմին, ապա այդ մարդկանց մոտ 80 տոկոսը տառապում է շիզոֆրենիայով. «Երբ մարդն ասում է՝ ես Նապոլեոնն եմ, շիզոֆրենիկ ենք համարում, իսկ երբ տղամարդը ասում է՝ ես կին եմ, նորմալ է ընդունվում»: 

«Զարուհու» այն հարցին, թե համասեռամոլությունը բուժվում է թե ոչ, պարոն Խուդոյանը հավաստիացրեց, որ համասեռամոլությունը հնարավոր է բուժել, եթե տվյալ անձը ունի նման ցանկություն, քանի որ բուժումը միայն հոգեթերապևտիկ միջոցներով է արվում. «Միասեռականների ամուսնության մասին Եվրոպայի որոշումը աբսուրդ է, ես նորից եմ կրկնում՝ մեր մոլորակը գերբեռնված է, այս կարգի պրոցեսները արվում են մարդկության թիվը պակասեցնելու համար, բայց դա մեր ազգին չպիտի վերաբերի»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում