livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՀայաստանում գնալով շատանում են տարատեսակ աղտածին երեւույթներն ու գրանտակեր հասարակական կազմակերպությունները, որոնք հանուն մի քանի կոպեկի իրենց սուրբ պարտքն են համարում տակնուվրա անել հայկական ավանդույթները, իրական արժեքները: Նմանատիպ հասարակական աղտի դեմ են պայքարում «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման անդամները, տվյալ կառույցի փոխնախագահ ՍԵՒԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ գլխավորությամբ:

Հարկ է նկատել, որ Կոմայգու տրասվեստիտների դեմ պայքարի առաջին իսկ օրվանից որոշ խոսակցություններ էին պտտվում, որ տվյալ շարժումը ղեկավարվում է քաղաքական ուժերից մեկի կողմից, սակայն որ մեկի այդպես էլ չէր բարձրաձայնվում: Այս հարցի պատասխանն էլ ստացանք երիտասարդական արժման փոխնախագահից.

-Ոչ մի քաղաքական ուժ չկա, ես անկուսակցական եմ ու Մենք-ը ևս: Մենք մաս չեն կազմում որևէ քաղաքական կուսակցության: «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը Կիրովի անվան մանկական զբոսայգում կազմակերպել էր «Մենք»-ի ակտիվիստների կողմից հավաք-ակցիա: Շարժման նպատակը զբոսայգին տրանսվեստիտներից ազատելն է: Ստորագրահավաքի օրերին հավաքվել են շուրջ 5 հազարից ավել ստորագրություն: Մոտ մեկ ամիս առաջ այգու աշխատողը փայտով հարվածել էր նույնասեռական-մարմնավաճառին, որը վնասվել էր: Մարմնավաճառը բողոքել է ու դեկտեմբերի 10-ին դատն է լինելու: Մենք երիտասարդական շարժումը իր աջակցությունն է հայտնելու այգու աշխատակցին: Փորձեցինք նամակ փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն նամակը չնդունվեց նամակների բաժնի կողմից: Նամակ հղեցին նաև ԱՄՆ դեսպանատուն, որը ընդունվեց` խոստացան պատասխանել:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում