livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

Arman«Հայկական ծնողական կոմիտե»- ի նախագահ Արման Բոշյանը այսօր կայացած«Ազգային արժեհամակարգ. անցյալը, ներկան ու ապագան» խորագիրը կրող համաժողովին անդրադառնալով գենդերի մասին օրենքին, ասաց.

«Դուք գիտեք, որ ԱՄՆ դեսպանատունը և մի շարք այլ կառույցներ մոտ մեկ շաբաթ առաջ համատեղ հայտարարությամբ իրենց վճռականությունը հայտնեցին, որպեսզի ամեն գնով պաշտպանեն այլասերումը Հայաստանում:

Հատկապես ԱՄՆ դեսպանատանը կցանկանամ անդրադառնալ՝ հիշեցնելով, որ իրենք մեզ մոտ հյուր են և իրավունք չունեն խառնվել Հայաստանի ներքին գործերի մեջ: Այս փաստի մասին կխնդրեմ, որ միջազգային կառույցները չմոռանան, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը կանխի նման ճնշումները, որոնք գերծադրում են այս միջազգային կառույցները մեր կառավարության վրա»:

Արման Բոշյանը որոշ նոր բացահայտումներ արեց գենդերային օրենքի հետ վերաբերյալ. «Հիշեցնեմ, որ մայիսի 20-ին Հայաստանում ընդունվել է «Գենդերային հավասարության մասին » օրենքը: Սա մի խայտառակ օրենք է, որը պարտադրում է պետբյուջեի հաշվին այլասերման քարոզ իրականացնել: Այսինքն մենք հարկեր ենք վճարում, որպեսզի այլասերման քարոզը Հայաստանում իրականացվի:

Մենք դիմելով պաշտոնական մարմիններին, ստացանք մի շարք փաստաթղթեր և պարզվեց, որ դեռ մինչև ընդունվելը, այս օրենքը մերժվել է 5 նախարարությունների կողմից հակասահմանադրական տարրերի համար, հատկապես կտրուկ մերժում է եղել Արդարադատություն նախարարության կողմից»:

Արման Բոշյանը շեշտեց, որ սա մի օրենք է, որը չնայած ստացած բացասական եզրակացությունների, այնուամենայնիվ «սղացվել է» ԱԺ-ում:

Բերելով «Գենդերային հավասարության մասին » օրենքը ընդունած այլ երկրների օրինակները բանախոսը ասաց, որ այն շղթայական մի գործընթացի սկիզբն է միայն.

««Գենդերային հավասարության մասին » օրենքից հետո  ընդունվում է նույնասեռական ամուսնությունների օրինականացում, արյունապղծության և մանկապղծության օրինականացման գործընթաց է սկսվում, յուվենալ արդարադատություն է հաստատվում: Յուվենալ արդարադատություն կամ օրինականացված մանկասպանություն՝ դա նույն բանն է:

Կրթական համակարգում սեռական դաստիարակության ներքո այլասերվածության քարոզչության ապահովում է տեղի ունենում »:

Արման Բոշյանը ասաց, որ այն սպառնալիքը, որը պարունակում է «Գենդերային հավասարության մասին » օրենքը, մեծապես ուղղված է մեր երեխաների, ապագա սերունդների դեմ:

Նա ասաց, որ Սոցիալական հարցերի նախարարությունը իրենց բերել է «փաստարկներ», որ գերնդերը դա լավ բան է, սակայն դրանք չեն համապատասխանում իրականությանը և իրենք դրա հակափաստարկները պատրաստվում են ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ նախագահին՝ կից համապատասխան միջազգային փաստաթղթերով:

Նա ասաց, որ սոցնախարարությունը պնդում է, որ օրենքի վրա աշխատանքը տևել է 3 տարի: «Ղրղզստանի 2008 թ, հաստատված գենդերային օրենքը մեղմ ասած շատ նման է Հայաստանի օրենքին, իսկ եթե ավելի հստակ ասեմ, նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե մեկը մյուսի թարգմանությունն է, ընդամենը 7% տարբերությամբ: Ահա այդ 3 տարվա աշխատանքի արդյունքը»,- համեմատելու համար պարոն Բոշյանն ասաց, որ անձամբ ինքը Ղրղզստանի օրենքը թարգմանել է  3 ժամում, ոչ թե 3 տարում.

«Տարեկան այս տեքստի մշակման համար, ըստ պաշտոնական տվյալների, հատկացվել է 3,5 մլն դրամ»,- պարզաբանեց  Արման Բոշյանը:

 Մարինե Բարսեղյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում