livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՎիճակագրությունը ցույց է տալիս, որ ներքին զբոսաշրջությունը Հայաստանում տարեցտարի աճում է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր` դեկտեմբերի 10-ին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա տեղեկացմամբ` զբոսաշրջային ընկերությունները ծառայությունների շատ մեծ ընտրություն են առաջարկում Հայաստանում եւ Արցախում: Միայն սոցիալական փաթեթի շրջանակներում օպերատորներից յուրաքանչյուրը 30-ից ավելի առաջարկություն ունի:

Ըստ Մ. Ապրեսյանի` Հայաստանի զբոսաշրջային ոլորտը տարածաշրջանում մրցունակ է, թեեւ անելիքներ շատ կան, հատկապես ենթակառուցվածքների զարգացման առումով: Հարեւանների հետ համեմատած, Մ. Ապրեսյանի խոսքով, Հայաստանն առավելություն ունի կադրերի առումով:

Ինչ վերաբերում է գներին` ապա Մ. Ապրեսյանն ասաց, որ Հայաստանում գները փոփոխված չեն ու ավելի բարձր չեն, քան հարեւան Վրաստանում: Որպես ապացույց` նա ներկայացրեց, որ Հայաստանի ու Վրաստանի հյուրանոցային տնտեսությունների համեմատկան գները, որոնք գրեթե չեն տարբերվում (օրինակ` Ծաղկաձորի գները գրեթե նույնն են, ինչ Վրաստանի ձմեռային հանգստավայր Բակուրիանիում): Սակայն, ըստ Մ. Ապրեսյանի, Բաթումիի ու Քոբուլեթիի գները չի կարելի համադրել լեռնային կամ երեւանյան հանգստի գոտիների գների հետ, քանի որ ծովափնյա գոտիները առանձնահաատկություններ ունեն:

Բայց փաստ է, որ օրինակ Աղվերանում մեկ անձի համար 5 օրյա հանգիստը արժե 310.000 դրամ: Արդյոք Հայաստանի սովորական քաղաքացին նման աշխատավարձի այմաններում կարող է իրեն նման ճոխություն թույլ տալ:

«Իրավունքի» հնչեցրած հարցին, պարոն Ապրեսյանը պատասխանեց. «Այսօր մեր զբոսավայրերը ձեր ասած գներով այժմ տեղ չունեն: Ամանորյա տոներին, մինչեւ հունվարի 7-ը հիմնականում հայերն են զբաղեցնում բոլոր հյուրանոցները»:

Պարզվում է մեր ազգը շատ հարուստ է, եւ կարող է իրեն նման ճոխություններ թույլ տալ, այն էլ 45.000 դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում: Եթե անգամ անձը ստանա 200.000 դրամ աշխատավարձ, ինչը Հայաստանյան պայմաններում շատ մեծ գումար է կազմում, դժվար թե 5 օրվա համար մոռանա իր գազի, էլեկտաէներգիայի եւ այլ կոմունալ ծախսերի մասին, դրան գումարած Նոր տարվա նախաշեմին սննդամթերքի աստղաբաշխական թվերը: Եվ այսքանից հետո մեզ մնում է մի լավ երազել եւ Ամանորը նշել ինչպես միշտ տանը` ավանդույթի համաձայն:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում