livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

SIMՎերջին շրջանում ակտիվացել են մի շարք ողորմելի հակազգային ուժերի վայրահաչությունները ՍԻՄ կուսակցության ու թերթի դեմ, սակայն մեզ լռեցնելու կամ գաղափարական գծից շեղելու անիրական հույսեր փայփայողները իրենց դնում են  խղճուկ կամակատարների ծիծաղելի վիճակի մեջ:

հեռուստաընկերության կիրակնօրյա դեկտեմբերի 1-ի հաղորդման ընթացքում տրվեց մի էժանագին ռեպորտաժ, որն ուղղված էր ՍԻՄ կուսակցության, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, թերթի, խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ: հեռուստաընկերությունը խախտել է ՀՀ սահմանադրությունը եւ հեռուստատեսության ոլորտի օրենսդրությունը, ինչպես նաեւ իրեն տրված լիցենզիայի պայմանները:

Հանդես գալով մի շարք շինծու մեղադրանքներով ու հակաօրինական կոչերով,    հեռուստատեսությունը ապօրինաբար իրեն է վերագրել դատական, իրավապահ կամ իրավապաշտպան մարմնի գործառույթներ, զուգահեռաբար հանդես գալով ոչ թե որպես անաչառ եւ բազմակողմանի լրատվություն մատուցող, այլ որպես կոնկրետ քաղաքական միակողմանի դիրքորոշում արտահայտող, դրանով իսկ չարաշահելով հեռուստահաղորդումը:
Այսպիսով, հեռուստաընկերությունը ավելի քան 14 րոպե տեւած ցածրորակ ռեպորտաժով եւ դրա ազդարարը բազմիցս ցուցադրելով, նպատակ է ունեցել.
ա. վիրավորանքի ու զրպարտանքի միջոցով վնաս հասցնել  Միությանը եւ նրա նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին, թերթին, նրա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին:
բ. Վիրավորանքի, զրպարտանքի ու սպառնալիքի միջոցով ստիպել ԱԺ պատգամավոր Հ. Բաբուխանյանին, , ինչպես նաեւ նրա լրագրողներին, հրաժարվել իրենց կարծիքից կամ փոխել այն:
գ. Հայտնի քաղաքական գործիչ, կուսակցության նախագահ եւ ԱԺ պատգամավոր Հ. Բաբուխանյանի հասարակական, քաղաքական կամ անձնական գործունեությունից դժգոհ քաղաքացիներին խթանելով` նախաձեռնել Հ. Բաբուխանյանի դեմ ստահոդ նյութերի ու բամբասանքների հավաքագրումը եւ դրանցով փորձել կազմակերպել վերջինիս  հետապնդումը:

Նշված անմակարդակ հեռուստահաղորդումը հեռուստատեսության  կողմից թերթին հետապնդման հիվանդագին մոլուցքի դրսեւորում  չէ, այլ  իրենց առջեւ դրված թերթի ոչնչացման ծրագրի մի հատված: Այդ ծրագրի օղակներն են նաեւ թերթի դեմ հեռուստաընկերության երկու հայցերը դատարան, որտեղ թերթից պահանջվող գումարի աստղաբաշխական չափը վկայում է ծրագրի իրական նենգ նպատակների մասին: Նույն`   թերթի դեմ իրականացվող ծրագրի մեկ այլ օղակն է հեռուստատեսության  ստահոդ դիմումը  ՀՀ  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Զուգահեռաբար, այդ ծրագրի շրջանակներում թերթի դեմ դավեր են նյութում որոշ աղանդներ եւ այլասերում քարոզող գրանտակեր կազմակերպություններ: Միեւնույն հանձնարարականների ներքո գործում են եվրոպամոլ քաղաքական ու հասարակական ուժերը, որոնց հիստերիայի պատճառն է ՍԻՄ-ի եւ  հետեւողան գաղափարական աշխատանքը հօգուտ  Հայաստանի ինտեգրացիայի Մաքսային Միության մեջ:

Ակնհայտ է, որ հեռուստաընկերության ու իր նմանների  լկտի ծամածռությունները ու հակաօրինական դրսեւորումները հավանություն են ստանում այն հակահայկական քաղաքական շրջանակների կողմից` թե երկրի ներսում , թե դրանից դուրս, որոնց նպատակները հակասում են ՍԻՄ-ի եւ թերթի ազգային-պահպանողական գաղափարախոսությանը:


ՍԻՄ կուսակցությունը խստիվ դատապարտում է <Շանթ> հեռուստատեսության եւ այլ զրպարտիչների վերոհիշյալ անօրինական ու էժանագին կեցվածքը, որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդարի  ցածրորակ փորձ, որը պայմանավորված է ՍԻՄ-ի, նրա նախագահի, թերթի քաղաքական դիրքորոշմամբ ̀ աշխարհաքաղաքական եւ ազգային ավանդական արժեհամակարգը պահպանելու հարցերում:


Հետեւաբար ՍԻՄ կուսակցությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի պաշտպանի Հայաստանում ժողովրդավարությունը ու մամուլի, մտքի, կարծիք արտահայտելու իրավունքը, ինչպես նաեւ ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, որի առաջատարներից է հակազգային ուժերի կողմից  թիրախ ընտրված թերթը: Իսկ վերոհիշյալ ապօրինությունների համար հեռուստաընկերությունը  պետք է կրի օրենքով նախատեսված  պատասխանատվություն:

Միաժամանակ պահանջում ենք.
ա. Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովից ենթարկել պատասխանատվության հեռուստատեսությանը ` իր իրավասությունները (հաղորդումը) չարաշահելու համար, ընդհուպ մինչեւ համապատասխան ընթացակարգով լիցենզիայից զրկելը:
բ. Իրավապահ մարմիններից ուսումնասիրել  նշված հեռուստահաղորդումը ` սուտ մատնության, կեղծիքի եւ անձի հետապնդման փաստերը բացահայտելու համար:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում