livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

2Մեր զրուցակիցն է Լեհաստանի Կրակովյան ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Մարկո Յակովը.

-Ինչպե՞ս առաջացավ հայոց ցեղասպանության մասին գիրք գրելու գաղափարը:

- Հայոց ցեղասպանության մասին բավականին գրություններ կան` հատկապես 1915 թվականի ցեղասպանության վերաբերյալ: Ես կարծում էի, որ  Եղեռնը կատարվել է համաշխարհային պատերազմի ընթացքում:

Մտածեցի՝ եթե ցեղասպանությունը պատահել է միայն այդ ընթացքում, թուրքական իշխանությունները կարող էին արդարացնել իրենց ոճրագործությունը՝ մեկնաբանելով, որ պատերազմ է եղել: Բայց, երբ ես  ուսումնասիրեցի 1978 թվականի Բեռլինյան  համաժողովը, որի 62-րդ մասը վերաբերում էր հայերի անկախությանը Օսմանյան կայսրության մեջ, այդտեղ  նշվում էր, որ Իտալիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանձն են առնում պաշտպանել հայերին: Այսպես առաջացավ գաղափար՝ հետազոտել Սուրբ աթոռի ներկայացուցիչների և օտար ազգերի միջև գոյություն ունեցող դիվանագիտական նամակագրությունը: Այսպիսով՝ կարողացա հետազոտել նոր ասպարեզ, որը տակավին ուսումնասիրված չէր: Ցանկացա լուսաբանել 1894-1897 թվականների ընթացքում տեղի ունեցած դիվանագիտական նամակագրությունը, և ճշմարտությունը ներկայացնել: Սուրբ աթոռի դիվանագիտական նամակագրություններում ի հայտ եկավ 1894-97 թթ. Օսմանյան կայսրության մեջ 1.5 մլն հայերի կոտորածի փաստը: Հայեր, որոնց մասին չեն խոսել... Եվ հարց առաջացավ, արդյո՞ք այն իրականություն է: Պետք է խոստովանեմ, որ սկզբում չհավատացի: Դրա համար որոշեցի համեմատել Սուրբ աթոռի, Վատիկանի և Ֆրանսիայի արտաքին գործերի միջև տեղի ունեցած արխիվային նամակագրությունները: Արդյունքում պարզվեց, որ  այս իրողությունը իրական էր և նամականերն էլ համապատասխանում էին մեկը մյուսին:

Ինձ հետաքրքրեց նաև մահացած հայերի թիվը և Օսմանյան կայսրության սուլթանի, ինչպես նgirkաև թուրք և քուրդ զինվորների  կրած պատասխանատվությունը  այս հարցի շուրջ: Հարց առաջացավ նաև, թե քանի հայ էր ապրում օսմանյան կայսրությունում մինչև ցեղասպանությունը: ֆրանսիական արտաքին գործերի նախարարության արխիվային նյութերում գտա մեկ փաստաթուղթ, որ 1894 թվականից առաջ օսմանյան կայսրությունում բնակվում էր 1.5 մլն 110 հայ: Երկրորդ հարցը, թե որքան թուրք էր բնակվում օսմանյան կայսրության մեջ՝ 4 մլն 800 հազար: Այսօրվա թուրքիայում բնակվում են 70.000 հայեր, իսկ թուրքերը՝  70 մլն են:

Իմ գրքում ես մանրամասն ներկայացրել եմ  այս բոլոր փաստերը:

-Պարոն Յակով ի՞նչ արձագանքներ եղան գրքի վերաբերյալ:

3- Իմ գրքի հրատարակումից մեկ տարի անց  մեկ այլ գիրք հրատարակվեց, որի   հեղինակն էր բելգիացի պրոֆեսոր Ժորժ Հենրի Ռույսենը:  Այն իմ գրքի աղավաղված տարբերակն էր՝ սխալ մեկնաբանություններով, որը պատվիրված էր թուրքիայի կողմից: Հետևաբար, ի հակադրություն այդ ամենի, ես փոքր  գիրք հրատարակեցի, որտեղ փաստացի տվյալներով  հերքեցի աղավաղված տվյալները:  Ես Լեհաստանի Կրակովյան ակադեմիայի անդամ եմ, գիրքը հրատարակվել է Կրակովյան ակադեմիայում: Երբ հրատարակվեց իմ գիրքը, ակադեմիայից երկու օրինակ ուղարկվեց Հայաստան Էջմիածին: ես ստացա ֆաքս, որտեղ գրված էր, որ ստացանք երկու օրինակները:

Երբ ավարտեցի իմ հետազոտությունը ունեիՙ երկու ճանապարհ՝ կամ լռել, կամ հրատարակել: Պատասխանը հետևյալն էր՝ եթե լռեմ՝ կնշանակի, որ ինքս ցեղասպանության մասնակից եմ, ուստի իմ պարտականությունն է ասել ճշմարտությունը, ես հայ նահատակների կողքին եմ:


Լիանա Ազիզյան



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում