livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը կարծիք հայտնեց. «Եթե ուզում ես ազգն առանց պատերազմի վերացնել, ապա պետք է թուլացնես ընտանիքները», ավելացնելով, որ նման բան թույլ չտալու համար ընտանիքներին հատկացվող սոցիալական աջակցությունը պետք է զգալիորեն մեծացնել:

«Ընտանիքի հիմքերի ամրապնդման համար նախևառաջ պետք է խթանվի բազմազավակությունը: Ես գիտեմ մինչև տասնհինգ երեխա ունեցող ընտանիքների»,-ասաց Խաչատուր Մարոզյանը՝ նշելով, թե բազմազավակ մայրերը միայն միանվագ գումար են ստանում ու մեկ էլ ամսական ընդամենը 18 000 դրամ, ինչը չնչին գումար է:

Ասուլիսի մյուս բանախոս, հոգեբան Սիրանույշ Անդրեասյանն իր խոսքում նշեց, որ քիչ չեն ընտանիքները, որոնք երեխա ունենում են բացառապես միանվագ գումար ստանալու համար:

«Ես գիտեմ մի կնոջ, ով տարբեր տղամարդկանցից հինգ աղջիկ ունի: Նա իրեն ներկայացնում է միայնակ մայր և բոլոր հինգի համար էլ պետական նպաստ ստանում: Մեկ այլ դեպքում մայրն իր երեք երեխաներին հանձնում է մանկատուն, ունենում չորրորդին և պետությունից 400 հազար դրամ միանվագ նպաստ պահանջում: Բայց նա չի հասկանում, որ եթե երեք երեխաները պետական հոգածության ներքո են, նույն այդ պետությունը իրեն երբեք չորս հարյուր հազար դրամ չի հատկացնի»,- ասաց նա:

Բայց չէ, որ բոլորս էլ գիտենք, որ 400.000 դրամ միանվագ գումարով, ոչ մի երեխա չի կարող դառնալ չափահաս մարդ, այն էլ այն դեպքում, երբ պետությունը 400.000 դրամ գումար  նախատեսում է միայն 3-րդ երեխայի դեպքում: Բայց ո՞ր ընտանիքներն այսօր կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ: Առավել եւս արդյոք չաշխատող կնոջ իրավունքների ոտնահարում չի համարվում, ամսական գոնե 18.000 դրամ նպաստ չհատկացնելը:

«Զարուհու» հնչեցրած հարցին, պարոն Մարոզյանը պատասխանեց, որ միանշանակ ոտնահարվում են չաշխատող կնոջ իրավունքները, իսկ 400.000 դրամ միանվագ գումարի դիմաց, վատ սոցիալական պայմաններում ապրող կինը կգիտակցի, որ ավելի լավ է խնամի այն երեխաներին, որոնք արդեն ծնվել են, այլ ոչ թե կմտածի նոր երեխա ունենալու մասին:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում