livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՀայկական ամանորյա սեղանները միշտ են զարմացրել իրենց ճոխությամբ եւ բազմատեսակ ուտեստներով` տարատեսակ աղցաններ, տոլմա,  արդեն իսկ հայկական խոհանոցի անբաժան մաս դարձած խոզի բուդ եւ այլն:

Սակայն հասարակ քաղաքացին այս ամենը ձեռք է բերում գրամով կամ հատիկով, շատ անգամ իր վրա կուտակելով մեծ պարքեր: Ի՞նչ է սա նշանակում, հայկական չտեսությո՞ւն, թե՞ մեծահարուստ երեւալու անհագ ցանկություն, այդպես էլ պարզ չէ:

Ստեղծված անհասկանալի իրավիճակից շահում են ընդամենը մի քանի մարդիկ` որոշ բիզնեսմեններ, որոնք ամեն տարի փորձում են նորություն մտցնել մեր առանց այդ էլ ճոխ սեղաններին: Այս անգամ հայի ֆանտազիան հատել է բոլոր սահմանները: Այժմ խոճկորների, պոչիկավորների, բդերի, թեւիկների, կողքին հայտնվել է ահասարսուռ մի կենդանի` կոկորդիլոսը, որին տեսնելով կեսգիշերին ոչ միայն երեխաները, այլ նաեւ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը տեղում կչորանան: Ի դեպ, տվյալ կենդանին արժե ոչ ավել ոչ պակաս քան 380 հազար դրամ: Չնայած նրան, որ այդ գումարը ոմանց համար չնչին է, շատերի համար այն ամբողջ մեկ տարվա աշխատավարձ է: Հետաքրքիրն էլ, այն է, որ մեր հասարակության մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կիջնեն կոկորդիլոսի մակարդակի եւ կգնեն այն… Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է տիրելու հայկական տոնական սեղաններին հինգ տարի հետո, ավանդական ուտեստներն իրենց տեղը զիջելու են ձիու խորովածին, փղի կնճիթով ապուրին, խոզի ականջներով տապակային, առյուծի լեզվով աղցաններին եւ այլ: Մի խոսքով ոչ թե հայկական ավանդական սեղան, այլ էկզոտարիում:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում