livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԱյսօր ՀՀ Կրթության եւ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ներկայացրեց 2013 թվականի ընթացքում կրթական ոլորտում կյանքի կոչված ծրագրերը եւ ձեռքբերումները: Ըստ նախարարի անկախացումից ի վեր կրթական համակարգի համար ոչ մի տարի հեշտ չի եղել, բոլոր տարիները ունեցել են իրենց դժվարությունները։  Սակայն, նա հույս ունի, որ 2013 թվականով ավարտում է դժվար փուլը, ճգնաժամային տարիների շարքը եւ որ հաջորդ տարին առավել արդյունավետ կլինի  կրթության ոլորտի համար։

Իր խոսքի ընթացքում ԿԳ նախարարն առանձնացրեց հինգ կարեւորագույն ձեռքբերումները, ինչպես նա նշեց. «Մշակվել է եւ արդեն կյանքի է կոչվում ուսանողների սոցիալական պաշտպանվածության նոր ծրագիր, որն իր մեջ ներառում է պաշտպանություն կրթական իրավունքի իրագործման համար, որի շնորհիվ լավ սովորող ուսանողները պետության կողմից  կստանան աջակցություն: Երկրորդ կարեւորագույն ուղղությունը, որտեղ մենք մեծ հաջողություն ենք արձանագրել դա՝  միջազգայնացման շրջանակներում կատարած աշխատանքներն են, եւ այս ընթացքում կրթության համակարգի միջազգայնացումը, Հայաստանի կրթությունն առավել ինտեգրված է դարձել միջազգային գիտակրթական հանրույթին: Երրորդ ձեռքբերումն էլ այն է, որ մենք կարողացանք սկիզբ դնել բուհական ենթակառուցվածքների արդիականացմանը եւ զարգացմանը, օրինակ՝ ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծումը։  Չորրորդ դրական մեծ ձեռքբերումն է նախադրպրոցական կրթության հետագա զարգացումը: 2013 թվականին 73 նախադպրոցական կրթության հաստատություն է ստեղծվել, ընդհանուր առմամբ այդ կառույցներում ուսանող երեխաների թիվը հասնելու է 1800-ի: Եւ վերջապես հինգերորդ ձեռքբերումն եմ համարում այն, որ Հայստանը լինելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքի քարտուղար երկիր կարողացել է փայլուն իրականացնել իր վրա դրված համաեվրոպական պարտավորությունները»:

Պարոն Աշոտյանը ուշադրություն դարձրեց նաեւ միջազգային օլիպմպիադաներում 15 մեդալակիրների վրա նշելով որ. «Սա նշանակում է, որ մեր երեխաները մրցունակ են եւ ներկայանալի միջազգային մակարդակով»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում