livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altԱզերին 21-րդ դարում կացնահարում է մեզ վերջին արյունախում գազանի նման, բայց մենք էլի մեր ծոցում օձեր ենք տաքացնում, ովքեր հաճոյանում են թուրք-ադրբեջանական ցեղախմբին ու խոցում հենց մեզ:
Գինեսի ռեկորդակիր, Մշակույթի վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, Տավուշի մարզպետի խորհրդական, գրող Լյուբիկ Չիբուխչյանը, կարծես թե, որոշել է ռեկորդ սահմանել նաեւ ադրբեջանասիրության հարցում: Վերջինս իր 157-րդ գիրքը նվիրել է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային ու այն վերնագրել «Էլնարա»:

 

Դե, իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցները ցնծության մեջ են, մեզ էլ մնում է զայրույթից չպայթել: Դեռ մի բան էլ Լ. Չիբուխչյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արդարանում է. «Այս աղջկան շատ պատահական հեռուստատեսությամբ տեսա: Շատ լավ է երգում: Եվ մեր կացնահարված Գուրգեն Մարգարյանի «դիմաց»  ես էլ ասացի` շնորհակալություն, որ տաղանդավոր երգչուհի ունեք: 173 էջանոց ձոն եմ նվիրել, որն արդեն հասել է Ադրբեջան»:
Շարունակելով ապսուրդն ու մտավորականին ոչ հարիր «կտեր տալը»` ավելացրել է նաեւ. «Ես որպես մտավորական` ընդառաջ քայլ եմ արել: Շեշտել եմ, որ իրենք քնած մարդ են սպանում, իսկ մենք երգ-երաժշտությամբ բարեկամության ընդառաջ քայլ ենք անում: Զարմանալիորեն,  բոլոր արձագանքները դրական են եղել: Բոլորը գիտեն, թե ես ինչ եղանակով եմ գրում: Իր երգերը լսել եմ, իրենց նախանձը սպանելու համար ձոն եմ նվիրել, գովերգել եմ»:
Չէ, իրոք, խելագարվել կարելի է: Հետաքրքիր է, այս տաղանդաշատ գրողը միթե 156 գիրք գրելով` սպառել է իրեն ու այսպես մթագնել է նրա միտքը: Կամ արդյոք այսքան հպարտորեն կխոսեր ազերիի ձեռքով կացնահարված Գուրգեն Մարգարյանի ծնողների առջեւ: Միթե կոչումներն իրավունք են տալիս որեւէ մեկին Գ. Մարգարյանի վառ հիշատակի դիմաց երգ-երաժշտությամբ բարեկամություն առաջարկել մեր թշնամուն: Եթե անգամ այս գրքի տարածման հարցում լռենք մենք ու պատկան մարմինները, ապա դաժանաբար սպանված սպայի հոգին կաղաղակի այս մասին` հանգիստ չտալով ոչ մեր խղճին, ոչ իր 157-րդ գրքի համար ադրբեջանական ու BBC-ի արձագանքներով ոգեւորված գրողին: Եվ վերջապես, գրողը տանի, մի՞թե այս տրամաբանությամբ, եթե չբռնենք Լ.Չիբուխչյանի ձեռքը, վաղն էլ նա չի սկսի գրել իր 158-րդ գիրքը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ասենք, թուրք երգիչ Տառկանի մասին մի նոր դյուցազնական էպոս գրելով: Թող սերունդները մեզ ներեն, բայց մեր արյան մեջ ցեղասպանություն ապրած նախնիների արյունն է հոսում ու Գուրգեն Մարգարյանի վրեժով լցված հայի աչքեր ունենք, այնպես որ, թող մոռանան ազերիի ու թուրքի հետ եղբայրություն անելու մասին:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում