livemarks sitemap
Կիրակի, Դեկտեմբերի 08, 2019

alt"Ամանորյա գնումների ժամանակ սնունդ ընտրելիս հատկապես կարեւոր է ուշադրություն դարձնել գնվող սնունդի պահպանման ժամկետներին եւ պահման պայմաններին",-  ՍԻՄ "Ազդակ" ակումբում, անդրադարնալով տոների ընթացքում հաճախակի հանդիպող սննդային թունավորումներին ասաց  ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը:

- Չի կարելի սնունդը` հատկապես մսամթերքը եւ կաթնամթերքը գնել փողոցներից, որտեղ մեծ է անհայտ ծագման սնունդ գտնելու հավանականությունը: Ամանորին պետք չէ չարաշահել սնունդն ու խմիչքը, անհրաժեշտ է օգտվել չափավոր, պահպանել նորմալ սնվելու նորմերը: Խորհուրդ չի տրվում օգտագործել խառը սնունդներ, ամեն ինչից պետք է ուտել սահմանափակ քանակով` ստամոքսը չծանրաբեռնելու համար: Աղցանների պահպանման ժամկետը սառնարանային պայմաններում 24 ժամ է: Ամանօրյա օրերին հատկակապես հարկավոր է ուշադրություն դարձնել աղցանների պահպանման ժամկետներին, բացի այդ, խորհուրդ տրվում աղցանները մայոնեզով եւ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ, որպեսզի սննդային թունավորումների պատճառ չդառնան:

Մասնագետը խորհուրդ տվեց հատկապես խուսափել սնկի հետ գինի օգտագործելուց. "Սունկն ու գինին միասին ցանկալի չեն, որովհետեւ գրգռում են ստամոքսը: Ոչխարի միսն էլ ունի ալերգիկ հատկանիշներ: Ցանկալի չէ նաեւ կաթնամթերքի զուգակցումը սնկի հետ" Առավել եւս յուղոտ եւ գունավոր խմիչքներ պետք չէ օգտագործել:

Թեմայի շարունակությունը կարդացեք վաղվա «Իրավունք» թերթի 2013 թվականի վերջին համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում