livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՏարին սկսվեց` իր հետ կրկին բերելով եվրատեսիլյան կրքեր: Նախորդ տարվա կեսերից արդեն հայտնի դարձավ, որ "Եվրատեսիլ 2014"-ին Ավստրիան ներկայացնելու է տրանսվիստիտ Կոնչիտա Վուրստը, ինչը նախ անհավատալի թվաց, ապա բուռն արձագանքների առիթ հանդիսացավ: Արդեն խոսակցություններ են պտտվում, որ Կոնչիտայի պատճառով հնարավոր է մրցույթին չմասնակցեն Ռուսաստանն ու Բելառուսը:

Իսկ մի քանի երկրներ կոնկրետ որոշել են այս տարի չմասնակցել մրցույթին: Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան ու Լյուքսեմբուրգը պատճառաբանում են, որ իրենց երկրներում այդ մրցույթի հանդեպ հետաքրքրությունը բավականին նվազել է: Բուլղարիան, Կիպրոսը, Սերբիան, Բոսնիա եւ Հերցեգովինան չեն մասնակցում ֆինանսական խնդիրների պատճառով: Այս տարի մրցույթից հրաժարվել են նաեւ Թուրքիան, Մոնակոն ու Մարոկոն: Կարծես թե, ո՛չ տրանսվիստիտ Կոնչիտայի մասնակցությունը, ո՛չ ֆինանսական ճգնաժամը հետ չեն պահում Հայաստանին "Եվրատեսիլից", փոխարենը` տարեմուտին պարզ դարձավ, որ մրցույթում Հայաստանը կներկայացնի հումորիստ, երգիչ Արամ MP3-ը, ու մրցույթից հրաժարվելու ոչ տարբերակ, ոչ էլ իրավունք չունենք, համենայնդեպս, "Իրավունքի" հետ զրույցում այդպես մեկնաբանեց "Եվրատեսիլի" հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

- Եթե մասնակցության հայտարարություն ենք արել, էլ ի՞նչ հրաժարվել: Հետո, այդ 12-ը այն հիմնական երկրները չեն, որոնք զգալի հետք կթողնեն իրենց բացակայությամբ: Դրանք 6-ն են, երկրներ կան, որոնք 4-5 կամ 2 տարին մեկ են մասնակցել մրցույթին, այսինքն` պասիվ մասնակցություն ունեցող երկրներն են: Այս տարի 36 երկիր է իր մասնակցությունը հաստատել` սովորական 42-43-ի փոխարեն: Այսինքն` 12-ը մի քիչ ուռճացված թվեր են:

- Նույնիսկ Ավստրիայի տրանսվիստիտ ներկայացուցչի գոյությունը այդ մրցույթում, որ բուռն արձագանքի արժանացավ, մեզ հետ չի՞ պահում այդ մրցույթից:

- Այդ բուռն քննադատությունները, ըստ իմ վերլուծությունների ու սեփական փորձի, գալիս են Ռուսաստանից: "Եվրատեսիլը" մի տարի ցուցադրում է RTR-ը, հաջորդ տարի` ORT-ն, քանի որ 2-ն էլ համարվում են հանրային ալիքներ: Նախորդ տարի ORT-ի հերթն էր, այս տարի` RTR-ի: Երբ RTR-ի հերթը գալիս է ORT-ն անպայման մի բան է գտնում, որ փնովի մրցույթը` հետաքրքրությունը պակասեցնելու համար: Մրցակցային քայլեր են` սեւ PR: Սա ոչ թե փաստ եմ ասում, այլ իմ վերլուծությունն է` իմանալով իրենց ներքին հետաքրքրություններն ու խոհանոցը: Բայց մոռանում ենք, որ ամեն տարի էլ նման դեմքեր եղել են "Եվրատեսիլում", նույնիսկ հաղթող է եղել` Իսրայելի "Dana international"-ը տղամարդ էր կնոջ կերպարով եւ հայտնի էր որպես սեռը փոխած անձնավորություն, ու նա հաղթել է 1998 թվականին:

- Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը հրաժարվի մասնակցությունից:

- Ռուսատանը չի կարող հրաժարվել, որովհետեւ նա արդեն հաստատել է իր մասնակցությունը: Նման խոսակցությունները շրջանառության մեջ են դրել այն մարդիկ, ովքեր "ORTամետ" են: Ռուսաստանից մեզ ավելի շուտ է հասնում ինֆորմացիան, քան Եվրոպայից, դրա համար նույնիսկ մեր գյուղերում արդեն գիտեն, որ մրցույթին տրանսվիստիտ է մասնակցում, բայց մոռացել են, որ ամեն տարի նման բան եղել է, ու, երեւի, չեն էլ իմացել: Եվ հետո, դա մեզ ինչ, եթե տրանսվիստիտ է մասնակցում, եւ երկրորդն էլ, հո այդ տրանսվիստիտը իր կենսագրությունը չի՞ պատմելու մրցույթում: Կամ, պատկերացրեք, որ իր բեմական կերպարն է այդպես` կին է ու որոշել է մորուք պահել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում