livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՀայաստանում 2008-2014թթ. ընթացքում, ի հայտ են եկել նոր աղանդներ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացնելով այս մասին, Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հավհաննիսյանը նշեց այդ նոր աղանդների անվանումները` «Ջերմուկի «Կյանքի ջուր» եկեղեցի», «Բջնիի «Աստծո թագավորական քահանայություն» եկեղեցի», «Սևանի «Ավետաբեր» եկեղեցի», «Չարենցավանի «Երգ Երգոց» եկեղեցի», «Աստծո թագավորական քահանայություն»:

Այս տարի էլ արդեն հասցրել է Հայաստան մուտք գործել լիբանանական «Կյանքի աղբյուր» աղանդը, որը «Կյանքի խոսք»-ի և «Աստծո դեսպանատան» մի ճյուղն է, հիշյալ աղանդի հոգևոր հովիվն է Գևորգ Չափարյանը: Հայաստան նոր մուտք գործած այս աղանդը, ըստ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահի, զբաղվում է բժշկությամբ:

«Աստծո դեսպանատուն» աղանդն ամեն կիրակի ունի բժշկելու օրեր, այս նույն «Կյանքի աղբյուր» աղանդը մասնակցել է երեկ տեղի ունեցած իրենց`«Աստծո դեսպանատան» հավաքին, «բժշկություններ է կատարել»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:

Վերջինիս տեղեկացմամբ, «Ջերմուկի «Կյանքի ջուր» եկեղեցի» անունը կրող աղանդն ավետարանական հավատքի է, այն նույնպես «Կյանքի խոսք» աղանդի ճյուղերից է: Նշված տեղեկությունները, ինչպես բանախոսը հայտնեց, տարբեր անձանց, այդ թվում նաև` աղանդներում ընդգրկված լիգայի մարդկանց տրամադրած փաստերի հիման վրա են: Հղում կատարելով հենց աղանդավորական կազմակերպությունների ղեկավարների տված տվյալների վրա, Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում ավետարանական հավատքի աղանդավորները, բողոքականներն այսօր մոտ 150 000 են:

«Ընդդիմադիր շատ գործիչներ ելնում, բարձրաձայնում են, թե այս օրենքը սխալ է, այս օրենքը ճիշտ է,- ասաց լիգայի համանախագահը:- Բայց այսօր, երբ «Եհովայի վկաները» որոշակի ապազգային գործունեություն են ծավալում, ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ ասում են` մեռնեմ օրենքին: Թող իրենք գնան ու մեռնեն այդ օրենքին, որ «Եհովայի վկաներն» այդպիսի գործունեություն են ծավալում, բանակում չեն ծառայում, մարդկանց կրթությունից են կտրում»:

Սևակ Հովհաննիսյանի հավաստմամբ, «Եհովայի վկաների» հրատարակություններից մեկում` «Դիտարանում», որը «Դիտարան» անվամբ հայտնի և բոլորին բաժանվող սովորական պարբերականներից չէ, գրված է, որ այն կրթությունը, որն այժմ տրվում է մեր դպրոցներում և բուհերում, աղբ է:

«Կա տուժած, որը դիմում է գրել մեզ, որ իր թոռնիկներին ծնողն ասում է` դու դասի մի գնա, հետներս կտանենք «Եհովայի վկաների» հավաքներին»,- տեղեկացրեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահը: «Դա՞ է ճիշտը, դա՞  է օրենքը, իրենց ուզած օրենքն ա՞յդ է…»:

Ըստ բանախոսի, առաջիկայում վերոնշյալի մասին գրավոր իրազեկելու են ՀՀ ԿԳ նախարարին:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում