livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

alt«Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանի հավաստմամբ՝ հայկական պլանշետը մեծ հաջողություններ է ունենալու: Այժմ իրականացվում է «ԱրմԹաբ» պլանշետի արտադրությունը, և ինչպես լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա, նախնական փուլում պլանշետները հավաքվելու են Հայաստանում:

Հաջորդ փուլերում ևս պլանշետների ձևավորումը իրականացվելու է Հայաստանում. «Արտաքին և ներքին տեսքի կառուցվածքի նախագծումը, հավաքումը իրականացվելու է Հայաստանում: Այստեղ է իրականացվելու նաև սեփական օպերացիոն համակարգի և ծրագրային ապահովման մշակումը»:

«Զարուհու» այն հարցին, թե որքանով  «ԱրմԹաբը» կլինի մրցունակ. պարոն Շաքարյանը տեղեկացրեց, որ դրսից արդեն իսկ մոտ 1050 պլանշետի պատվեր ունեն: «Մեզ Ազատ տնտեսական գոտում վաճառքի համար տեղ են հատկացրել, ինչը նշանակում է, որ մենք արդեն հաջողություն ունենք: Հուսով ենք, որ մայիսի վերջին արդեն վաճառքի կհանենք»,- ասաց «Արմթաբ Թեքնոլոջիս»-ի ղեկավարը:


ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում